ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2015 թվականի N 302-Ա
ԱՐԹՈՒՐ ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ՖՐԻՊՈՐՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանին 2015 թվականի մայիսի 4-8-ը գործուղել Ֆրիպորտ (Բահամներ)` «Մաքսային մարմինների և այլ շահագրգիռ մարմինների ու տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցության զարգացում միջտարածաշրջանային և ներտարածաշրջանային առևտրի համատեքստում` ՏՏ համակարգերի կիրառման շնորհիվ» խորագրով համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու համար:
2. Արթուր Աֆրիկյանի` Ֆրիպորտ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Աֆրիկյանի` Ֆրիպորտ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|