«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60015129
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 ապրիլի 2015 թ. |
N 56-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 527-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «զ» ենթակետը, 21-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 26-ի «Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման, սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոններն ու որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանությունն ստուգելու կարգը հաստատելու մասին» N 527-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝ սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կանոնների նախաբանը «քննարկման և տրամադրման,» բառերից հետո լրացնել «կասեցման և դադարեցման,» բառերով.
2) Կանոնների 3-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 22-րդ և 33-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Ռադիոսիրողերի Թույլտվությունները տրամադրվում են մինչև 10 տարի ժամկետով` Հայտատուի ներկայացրած Հայտի հիման վրա: Հայտատուն Հայտը կարող է ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջոցով:».
«17. Հանձնաժողովը Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:».
«19. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Հայտի քննարկման գործընթացը և ընդունում համապատասխան որոշում՝ Հայտն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:».
«21. Թույլտվություն տրամադրելու կամ Հայտը մերժելու վերաբերյալ որոշման պատճենը, այն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է Հայտատուին:».
«22. Թույլտվությունը Հայտատուին հանձնվում է առձեռն, իսկ մինչ այդ պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում:».
«33. Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշման պատճենը, այն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է Հայտատուին:».
3) Կանոնների 4-րդ կետում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով.
4) Կանոնների 10-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) 3-րդ կարգը` 18 տարին լրացած անձանց, ինչպես նաև 14-ից մինչև 18 տարեկան անչափահասներին` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:».
5) Կանոնների 28-րդ կետում «60 օր» բառերը փոխարինել «15 աշխատանքային օր» բառերով.
6) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ կետերը և N 1 հավելվածի` սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների տրամադրման (թույլտվության ժամկետի երկարաձգման) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 7-րդ կետը.
7) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ գլխով.
«Գլուխ 6
Թույլտվության գործողության կասեցումը և դադարեցումը
36. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հանձնաժողովի իրավական ակտերի կամ սույն կանոնների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում, Հանձնաժողովը կարող է կասեցնել կամ դադարեցնել Թույլտվությունը:
37. Թույտվությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:
38. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում կամ դադարեցվում է դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում և համարվում է կասեցված կամ դադարեցված Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից, եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ ավելի ուշ ժամկետ չի նշել:
39. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում է դիմումում նշված ժամկետով:
40. Հանձնաժողովը Թույլտվության կասեցման կամ դադարեցման գործընթաց նախաձեռնելու դեպքում հարուցում է վարչական վարույթ և առաջնորդվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներով:
41. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվությունը կասեցված կամ դադարեցված է համարվում Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:».
8) Կանոնների N 2, N 3 և N 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն համապատասխանաբար N 1, N 2 և N 3 հավելվածների:
2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի՝ սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոնների՝
1) 8-րդ կետից հանել «և 21 ՄՀց» բառերը,
2) 16-րդ կետում «30» թիվը փոխարինել «10» թվով,
3) 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«24. Կոլեկտիվ Ռադիոկայանի պետը ապահովում է Ռադիոկայանի օգտագործումը Թույլտվություն ունեցող Ռադիոսիրողների կողմից: Կոլեկտիվ Ռադիոկայանի պետը իրավունք ունի թույլատրել Ռադիոկայանից աշխատելու ցանկացած անձի` իր ներկայությամբ: Աշխատանքը պետք է կատարվի կոլեկտիվ օգտագործման Ռադիոկայանի ազդականչով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
1-ին կարգի Ռադիոսիրողներին աշխատելու համար թույլատրվող ռադիոհաճախականությունների տիրույթները` ըստ հզորության և ճառագայթման տեսակի
N |
Ռադիոհաճախականության տիրույթը |
Հզորությունը |
Ճառագայթման տեսակը |
Հիմունքներ |
1 |
135,7 – 137,8 կՀց |
100 |
SSB, CW, թվային կապ |
երկրորդային |
2 |
1810 - 1838 կՀց |
100 |
CW, թվային կապ, 1836 կՀց QRP |
առաջնային |
3 |
1838 - 1940 կՀց |
100 |
SSB, թվային կապ |
առաջնային |
4 |
1840 - 2000 կՀց |
100 |
SSB, AM, թվային կապ |
առաջնային |
5 |
3500-3580 կՀց |
1000 |
CW |
առաջնային |
6 |
3580-3650 կՀց |
1000 |
CW, թվային կապ |
առաջնային |
7 |
3650 - 3800 կՀց |
1000 |
SSB, թվային կապ |
երկրորդային |
8 |
7000 - 7100 կՀց |
1000 |
SSB, CW, SSTV, թվային կապ |
առաջնային |
9 |
7100-7200 կՀց |
1000 |
SSB, թվային կապ |
առաջնային |
10 |
10100 - 10150 կՀց |
1000 |
CW, SSTV, թվային կապ |
երկրորդային |
11 |
14000 - 14125 կՀց |
1000 |
CW |
առաջնային |
12 |
14125 - 14350 կՀց |
1000 |
SSB, թվային կապ |
առաջնային |
13 |
18068 – 18168 կՀց |
1000 |
SSB, CW, SSTV, թվային կապ |
առաջնային |
14 |
21000 - 21120 կՀց |
1000 |
CW |
առաջնային |
15 |
21120 - 21450 կՀց |
1000 |
CW, SSTV, SSB, թվային կապ |
առաջնային |
16 |
24890 - 24990 կՀց |
1000 |
SSB, CW, SSTV, թվային կապ |
երկրորդային |
17 |
28,0 - 29,7 ՄՀց |
1000 |
CW, AM, SSB, SSTV, FM, թվային կապ |
առաջնային |
18 |
29520 - 29700 ՄՀց |
1000 |
AM, FM, թվային կապ (օգտագործվում է միայն Վերահաղորդիչներում) |
առաջնային |
19 |
144,0 - 146 ՄՀց |
100 |
AM, FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
20 |
430 - 432 ՄՀց |
50 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
21 |
432 - 438 ՄՀց |
50 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
22 |
438 - 440 ՄՀց |
50 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
23 |
1240 - 1300 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
24 |
2400 - 2450 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
25 |
5650 - 5670 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
26 |
5670 - 5725 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
27 |
5725 - 5830 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
28 |
5830 - 5850 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
29 |
10,375 - 10,45 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
30 |
10,45 - 10,5 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
31 |
24,0 - 24,05 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
32 |
24,05 - 24,25 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
33 |
47,0 - 47,2 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
34 |
76,0 - 77,5 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
35 |
77,5 - 78 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
36 |
78 - 79 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
37 |
79 - 81 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
38 |
122,25 - 123 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
39 |
134 - 136 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
40 |
136 - 141 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
41 |
241 - 248 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
42 |
248 - 250 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
2-րդ կարգի Ռադիոսիրողներին աշխատելու համար թույլատրվող ռադիոհաճախականությունների տիրույթները` ըստ հզորության և ճառագայթման տեսակի
N |
Ռադիոհաճախականության տիրույթը |
Հզորությունը |
Ճառագայթման տեսակը |
Հիմունքներ |
1 |
135,7 – 137,8 կՀց |
50 |
SSB, CW, թվային կապ |
երկրորդային |
2 |
1810 - 1850 կՀց |
10 |
CW, թվային կապ, QRP |
առաջնային |
3 |
1838 - 1840 կՀց |
10 |
SSB, CW, թվային կապ |
առաջնային |
4 |
1900 - 2000 կՀց |
10 |
SSB, AM, թվային կապ |
առաջնային |
5 |
3500-3650 կՀց |
100 |
CW, թվային կապ |
առաջնային |
6 |
3650 - 3800 կՀց |
100 |
SSB, CW |
երկրորդային |
7 |
7000 - 7200 կՀց |
100 |
SSB, CW, SSTV, թվային կապ |
առաջնային |
8 |
14000 - 14350 կՀց |
100 |
SSB, CW, SSTV, թվային կապ |
առաջնային |
9 |
14250 - 14350 կՀց |
100 |
SSB, CW, թվային կապ |
առաջնային |
10 |
21000 - 21450 կՀց |
100 |
SSB, CW, SSTV, թվային կապ |
առաջնային |
11 |
28,0 - 29,7 ՄՀց |
100 |
SSB, CW, SSTV, FM, AM, թվային կապ |
առաջնային |
12 |
144,0 - 146 ՄՀց |
50 |
AM, FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
13 |
430 - 432 ՄՀց |
50 |
SSB, SSTV, FM, թվային կապ |
երկրորդային |
14 |
432 - 440 ՄՀց |
50 |
SSB, SSTV, FM, թվային կապ |
առաջնային |
15 |
1240 - 1300 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
16 |
5650 - 5670 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
17 |
10,375 - 10,45 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
18 |
10,45 - 10,5 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
19 |
47,0 - 47,2 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
20 |
76,0 - 77,5 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
21 |
77,5 - 78 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
22 |
78 - 79 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
23 |
79 - 81 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
24 |
122,25 - 123 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
25 |
134 - 136 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
26 |
136 - 141 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
27 |
241 - 248 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
28 |
248 - 250 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
Հավելված N 3 |
Հավելված N 4 |
3-րդ կարգի Ռադիոսիրողներին աշխատելու համար թույլատրվող ռադիոհաճախականությունների տիրույթները` ըստ հզորության և ճառագայթման տեսակի
N |
Ռադիոհաճախականության տիրույթը |
Հզորությունը |
Ճառագայթման տեսակը |
Հիմունքներ |
1 |
135,7 – 137,8 կՀց |
50 |
SSB, CW |
երկրորդային |
2 |
1810 - 1850 կՀց |
10 |
CW, թվային կապ |
առաջնային |
3 |
1850 - 1930 կՀց |
10 |
SSB, CW, թվային կապ |
առաջնային |
4 |
1900 - 2000 կՀց |
10 |
SSB, AM, թվային կապ |
առաջնային |
5 |
3500-3650 կՀց |
50 |
SSB, CW, թվային կապ |
առաջնային |
6 |
28,0 - 29,7 ՄՀց |
50 |
SSB, FM, CW, SSTV, թվային կապ |
առաջնային |
7 |
144,0 - 146 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
8 |
430 – 432 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
9 |
432 – 440ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
10 |
1240 - 1300 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
11 |
5650 - 5670 ՄՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
12 |
10,375 - 10,45 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
13 |
10,45 - 10,5 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
14 |
47,0 - 47,2 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
15 |
76,0 - 77,5 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
16 |
122,25 - 123 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
17 |
134 - 136 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |
18 |
136 - 141 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
19 |
241 - 248 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
երկրորդային |
20 |
248 - 250 ԳՀց |
5 |
FM, SSB, SSTV, թվային կապ |
առաջնային |