Գլխավոր տեղեկություն
Համար
N 272-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2015 թվականի N 272-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈԵԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Նոտարիատի, իրավաբանական անձանց պետական գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված հարցերով փոխհամաձայնության հուշագրի ստորագրման և կառուցողական երկխոսության շարունակականության ապահովման նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի մարտի 6-ին Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին։

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 13-ի N 272-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ մարտի 6-ին թբիլիսի ՄԵԿՆԱԾ՝ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Մանուկյան

- ՀՀ արդարադատության նախարար (պատվիրակության ղեկավար)

   

Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Մ. Տաշչյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային
իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ

   

Ծ. Խաչատրյան

- ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար

   

Մ. Գևորգյան

- ՀՀ արդարադատության նախարարի օգնական

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան