ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2015 թվականի N 538-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 8-րդ կետում «հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «հունիսի 30-ը» բառերով.
2) 14-րդ կետի՝
ա. 6-րդ ենթակետում «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական» բառերը փոխարինել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային» բառերով,
բ. 9-րդ ենթակետում «մանկավարժական ինստիտուտի» բառերը փոխարինել «համալսարանի» բառերով,
գ. 17-րդ ենթակետում «Լ. Օրբելու անվան համալսարանի «Դիզայն» (գեղար) մասնագիտության» բառերը փոխարինել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Համակարգչային գեղարվեստական նախագծում» և «Դիզայն» (գեղար) մասնագիտությունների» բառերով.
3) 20-րդ կետի՝
ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) դպրոցը գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջից դիմորդներին է տրամադրում քննությունների դիմում-հայտերը.»,
բ. 5-րդ ենթակետում «դիմում-հայտին» բառերը փոխարինել «դիմում-հայտի պատճենին» բառերով,
գ. 5-րդ ենթակետը «լուսանկար» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային» բառով,
դ. 9-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. գնահատման և թեստավորման կենտրոնի առցանց համակարգում գրանցված դպրոցները դիմորդների տվյալները գնահատման և թեստավորման կենտրոն են ուղարկում էլեկտրոնային կապով,
բ. գնահատման և թեստավորման կենտրոնի առցանց համակարգում չգրանցված դպրոցները դիմորդների տվյալները գնահատման և թեստավորման կենտրոն են ուղարկում տարածաշրջանի` այդ նպատակով առանձնացված դպրոցի էլեկտրոնային կապի միջոցով.»,
ե. 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) դպրոցը շրջանավարտի անձնագրի կամ նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի պատճենն ու քննությանը մասնակցության վճարի անդորրագիրը գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի միջոցով.».
4) 21-րդ կետի 2-րդ ենթակետում՝
ա. «ճշգրտված, փոփոխված» բառերը փոխարինել «վերջնական տվյալներով (ճշգրտված, փոփոխված)» բառերով,
բ. ենթակետից հանել «կամ քննության դիմում-հայտերը կնքում և» բառերը.
5) 32-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ստուգում է դիմորդի՝ ժամկետային զինվորական ծառայության ավարտի մասին տեղեկանքը կամ զինվորական գրքույկը և ընդունում փաստաթղթերը».
6) 36-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
7) 47-րդ կետի 2-րդ ենթակետում «լեզվաբանական» բառը փոխարինել «լեզվահասարակագիտական» բառով.
8) 65-րդ կետի 6-րդ ենթակետը «ներկայացուցիչները և կազմակերպիչները» բառերից հետո լրացնել «, որոնց կազմը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը» բառերով.
9) 66-րդ կետի՝
ա. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) միասնական քննության ընթացքում արգելվում են այլ դիմորդների հետ խոսելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը, արգելվում են դիմորդների կողմից թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը»,
բ. 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչն իրավունք ունի քննության ընթացքում մեկ անգամ նախազգուշացնելու դիմորդին, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում՝ հեռացնելու քննությունից, եթե նա առանց թույլտվության քննության ընթացքում դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ դիմորդների հետ, փոխել է տեղը: Եթե քննության ընթացքում դիմորդն արտագրել է կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա դիմորդը հեռացվում է քննությունից»,
գ. 15-րդ ենթակետում «բժշկի» բառից հետո «թույլտվությամբ» բառը փոխարինել «և կենտրոնի ղեկավարի կազմած արձանագրության հիման վրա)» բառերով.
10) 70-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) միասնական քննությունների հիմնական փուլի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո հինգերորդ օրը՝ բացառությամբ վերջին քննության, որի արդյունքները հրապարակվում են քննությունից հետո երրորդ օրը: Լրացուցիչ փուլի քննությունների արդյունքները հրապարակվում են քննության հաջորդ օրը».
11) 71-րդ կետի՝
ա. 12-րդ ենթակետում «կենտրոնի ղեկավար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պատասխանատու օպերատոր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 13-րդ ենթակետում «հիմնական փուլի միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության» բառերից հետո լրացնել «բողոքարկման» բառով.
12) 79-րդ կետի՝
ա. 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Պատասխանին նախապատրաստվելու համար դիմորդին տրվում է առավելագույնը 40 րոպե:»,
բ. 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) կենտրոնացված բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնվում է նրա պատասխանի ավարտից անմիջապես հետո: Դիմորդն իրավունք ունի բանավոր քննության գնահատականը բողոքարկելու՝ դիմելով քննական հանձնաժողովի նախագահին՝ մինչև քննասենյակից դուրս գալը».
13) 97-րդ կետում՝
ա. «լեզվաբանական» բառը փոխարինել «լեզվահասարակագիտական» բառով,
բ. «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» բառերը փոխարինել «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարան» բառերով.
14) 99-րդ կետում «պետական» բառը փոխարինել «ազգային» բառով.
15) 107-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն՝ բուհ են ընդունվում մրցույթից դուրս»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2015 թ. մայիսի 25 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|