Գլխավոր տեղեկություն
Համար
N 304-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2015 թվականի N 304-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝

1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ` «Երևանի քաղաքային լուսավորություն» ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող 4 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել «Երևանի քաղաքային լուսավորություն» ծրագրի վարկային համաձայնագրի նախագիծը, ծրագրի աջակցության համաձայնագրի նախագիծը, ծրագրի համաձայնագրի նախագիծը, վարկային համաձայնագրի նախագծով սահմանված վարկավորման դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 21-ի N 304-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Վ. Նիկոյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ
(բանակցային խմբի ղեկավար, համաձայնությամբ)

   

Զ. Առաքելյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ (համաձայնությամբ)

   

Հ. Գալստյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական
վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ն. Մարտիրոսյան

- «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի
իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ-ծրագրի
ղեկավար (համաձայնությամբ)

   

Ա. Բաղդասարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական
զարգացման քաղաքականության վարչության պետ

   

Հ. Բադալյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
աշխատակազմի զարգացման վարչության պետի պաշտոնակատար

   

Լ. Հարությունյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային
համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների
և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության
բաժնի պետ

   

Վ. Բաբայան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական
վարչության հայցային աշխատանքների հսկողության բաժնի պետ

   

Ս. Մկրտչյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական
պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի
գլխավոր մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան