Basic information
Number
N 130-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.02.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.02.22/13(1288) Հոդ.182
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.02.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.02.2017
Effective date
23.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2017 թվականի N 130-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 726-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ի» ենթակետով.

«ի) կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի մշակման գործընթացը, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի պետական քաղաքականության մշակման աշխատանքները.».

2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-րդ կետով.

«23. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 20

Երևան