Գլխավոր տեղեկություն
Համար
N 393-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 2015 թվականի N 393-Ա

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ «Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 7 հասցեում գտնվող՝ 23 200 000 դրամ շուկայական արժեքով, 258 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 5 տարի ժամկետով, ուղղակի ձևով վարձակալությամբ տրամադրել նախկին վարձակալ «Պատանի լողորդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի ապրիլի 2-ին կնքված՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման մասին N 46/0013 պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի վարձակալության մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր):

3. Պայմանագրում սահմանել, որ՝

1) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական վարձավճարը՝ հաշվարկված Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ հաստատված կարգով, կազմում է 160 000 դրամ.

2) վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

3) ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման տարեթվին հաջորդող տարվանից սկսած յուրաքանչյուր տարի կատարել 2,5 մլն դրամ ներդրումներ՝ տարածքի հիմնանորոգման և այն ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար.

4) ընկերությունը պարտավորվում է 5 տարվա ընթացքոմ շարունակական, բարեգործական հիմունքներով անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների, ինչպես նաև բժշկական եզրակացության համաձայն առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար տարեկան կտրվածքով հաճախող երեխաների ընդհանուր թվի նվազագույնը 20 տոկոսի չափով կատարել զեղչեր՝ ամսական վճարի (12 դաս) 50 տոկոսի չափով.

5) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ յուրաքանյուր բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, որպես դրամաշնորհ, սույն որոշման համաձայն կնքված պայմանագրով վարձակալի կողմից փաստացի վճարված գումարի 20 տոկոսի չափով «Երևանի Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 18

Երևան