Գլխավոր տեղեկություն
Համար
N 1339-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.01.2017-05.05.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.28/94(1274) Հոդ.1221
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1339-Ն

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով (այսուհետ՝ կանոնակարգ) սահմանված կարգով պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնում են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման նշանակված մարմինները: Համապատասխանության գնահատման մարմիններին գրանցման իրավունքի վերապահումը պայմանավորված է դրանց նշանակված և Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում գրանցված լինելու պայմանով:

2. Առաջարկել սույն որոշման 1-ին կետով սահմանված մարմիններին տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման վկայականի հերթական համար տրամադրելու և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառելու նպատակով գրանցման մասին դիմումը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում պարենային արտադրանքի գրանցման մասով՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, իսկ ոչ պարենային արտադրանքի գրանցման մասով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տրամադրել տեղեկատվություն՝ համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման փաստ է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կամ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից եռօրյա ժամկետում այդ արտադրանքի գրանցման մասին տեղեկատվության ներառումը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում:

4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1339-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

1. Վկայականի համարը և ամսաթիվը_________________________________________

2. Վկայականի բլանկի տպագրական համարը__________________________________

3. Արտադրանքը__________________________________________________________

4. Արտադրված է՝ _________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________փաստաթղթերին համապատասխան

5. Արտադրողը___________________________________________________________

6. Ստացողը_____________________________________________________________

7. Արտադրանքը համապատասխանում է _____________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

8. Կիրառման ոլորտը______________________________________________________

9. Փորձարկման արձանագրությունները (պատճենները կցվում են) _________________

_______________________________________________________________________

10. Պիտակը (արտադրանքի անվանումը, արտադրողը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը, նորմատիվ փաստաթղթերի համարը, կիրառման ոլորտը, վտանգի նկարագիրը, նախազգուշական միջոցները, պիտանիության ժամկետը, կոդը, խմբաքանակի համարը, նետտո քաշը, պահպանման պահանջները, որոնք ապահովում են արտադրանքի պահպանումը պիտանիության ժամկետի ընթացքում (անհրաժեշտության դեպքում) __________________________________________________________________________

 

  ________________________________________
  (տեղեկատվություն տրամադրողի պաշտոնը, անունը, ազգանունը)
 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան