ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2015 թվականի N 294-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1063-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 29-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 908-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. ապրիլի 16-ի N 294-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ | ||
Գ. Մինասյան | - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Ս. Նիկոյան | -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) | |
Ա. Ջանջուղազյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ | |
Գ. Բադալյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Լ. Շահվերդյան | - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ | |
Կ. Իսախանյան | - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ | |
Է. Ղազարյան | -Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) | |
Մ. Հակոբյան | -«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ) | |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ | ||
Տ. Մարգարյան | - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) | |
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար | |
Մ. Ղազարյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար | |
Գ. Եղինյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ | |
Ռ. Սուքիասյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ | |
Հ. Մուսայելյան | - «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
Ա. Բալդրյան | - «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) | |
Մ. Վարդանյան | -«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ) | |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ | ||
Յ. Սարգսյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր | |
Ռ. Վահանյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս | |
Ֆ. Փարիկյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինական արտադրության և համալիր մեքենայացման ամբիոնի դոցենտ | |
Պ. Բալջյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային տրանսպորտի շահագործման և կառավարման ամբիոնի պրոֆեսոր | |
Ռ. Հակոբյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի դոցենտ | |
Մ. Մարկոսյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական անվտանգության և ծրագրային անվտանգության ապահովման ամբիոնի պրոֆեսոր | |
Մ. Ստակյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր | |
Հ. Սիմոնյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենագիտության ամբիոնի դոցենտ | |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ | ||
Ա. Խաչատրյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրոս | |
Կ. Կոգարով | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի ասպիրանտ | |
Գ. Հարությունյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոս | |
Գ. Իսպիրյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող | |
Է. Պողոսյանին | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանող | |
Հ. Ավագյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոս | |
Տ. Ավետիսյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի ուսանող | |
Ա. Գևորգյան | - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկա ֆակուլտետի մագիստրոս |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |