Գլխավոր տեղեկություն
Համար
N 305-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.03.2015-16.04.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.02/16(1029) Հոդ.241
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մարտի 2014 թվականի N 305-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N ՆԿ-183-Ն կարգադրության 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել համապատասխան պետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 27

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի

մարտի 13-ի N 305-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Նպատակը

Միջոցառումները

Ժամկետը

Կատարողը

1

2

3

4

5

1.

Տրանսպորտային երթևեկության անվտանգության ապահովում

գործող ճանապարհային ցանցի ֆիզիկական վիճակի և ենթակառուցվածքների կատարելագործում

2014-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ճանապարհային տնտեսության գործունեության նորմատիվ իրավական կարգավորման բավարար հիմքերի ներդրում, դրանք սահմանված միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանեցման ապահովում

2014-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ճանապարհների տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, սպասարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների որակի բարձրացում և դրանց նկատմամբ ամենօրյա վերահսկողության իրականացում

2014-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

2.

Ելնելով ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրից` գոյություն ունեցող ճանապարհների և կամուրջների ամրացում (լայնացում) և (կամ) նոր ճանապարհահատվածների կառուցում` նկատի ունենալով ծանր ու մեծ եզրաչափեր ունեցող սարքավորումների տեղափոխումը

Փոթի/Բաթում - Մեծամոր ճանապարհների, կամուրջների և թունելների ուսումնասիրություն

2015 թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

3.

Ճգնաժամային իրավիճակների կառավարում

սողանքային գոտիներում, քարաթափումների և այլ բնական սպառնալիքների տարածքներում գտնվող ճանապարհների ու տրանսպորտային օբյեկտների ուսումնասիրություն և համապատասխան միջոցառումների իրականացում

2014-2015 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,
ՀՀ քաղաքաշինության նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ (ըստ անհրաժեշտության)

4.

Արտակարգ իրավիճակներում գործելու ծրագրերի և պլանների մշակում

ճանապարհաշինարարական, վերանորոգման և սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններում արտակարգ իրավիճակներում գործելու ծրագրերի և պլանների առկայություն

2014-2015 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

5.

 Հայկական երկաթուղու համակարգի երկաթուղային գծանցներում տրանսպորտի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում

կոնցեսիոն պայմանագրով նախատեսված`
- անվտանգությունն ապահովող ժամանակակից տեխնոլոգիայով հագեցած սարքավորումներով, այդ թվում ` արգելափակող լուսացույցներով, գծանցների արդիականացում 
 - գծանցների անցումային մասերի (փռվածքի) վերանորոգում
 և արդիականացում
- տրանսպորտի երթևեկության անվտանգությունն ապահովող ճանապարհային երթևեկության համապատասխան նշանների տեղադրում և ճանապարհի մակերեսի համապատասխան գծանշում

2014-2015 թթ.,

այնուհետև` սահմանված կարգով

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ
ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ
(համաձայնությամբ)

6.

«Երկաթուղու պաշտպանական գոտու չափերի սահմանում և հստակեցում, երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեության կանոնակարգում

«Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը, երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և այն ՀՀ կառավարություն ներկայացնելը

2014 թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ քաղաքաշինության նախարարություն,
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

7.

Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների, օբյեկտների, արհեստական կառույցների անվտանգության ապահովում

երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների, օբյեկտների, այդ թվում` պաշտպանական գոտիների, հողային պաստառների, գծանցումների, երկաթուղային կամուրջների, թունելների անվտանգության ապահովում, դրանցում տեսավերահսկման միջոցների տեղադրում և դրանց միացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ճգնաժամային կառավարման կենտրոններին

2014-2017 թթ.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն,
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (համաձայնությամբ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

8. Երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովում երկաթուղային գծանցների վերանորոգում, գծանցների և ճանապարհների հատման հատվածներում տեխնիկական միջոցներով հագեցվածության ապահովում 2014-2017 թթ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ,
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (համաձայնությամբ)

9.

Հայաստանի հարավային երկաթուղու շինարա-րություն

«ՌԱՍԻԱ» ՖԶԷ-ից ծրագծի կոորդինատային չափագրման տվյալների ստացում և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրում

2015 թ.
2-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

«ՌԱՍԻԱ» ՖԶԷ (համաձայնությամբ)

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

10.

ծրագծի օտարման շերտում գտնվող հողատարածքների և նրանց վրա գտնվող շինությունների գույքագրում ու շինարարության համար անհրաժեշտ հողատարածքների նկատմամբ իրավունքների ձևակերպումներ (ձեռքբերում, օտարում, հատկացում և այլն)

2015 թ.
3-րդ եռամսյակ

2016 թ.
1-ին եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ համապատասխան մարզպետարաններ, համայնքի ղեկավարներ (համաձայնությամբ)
ՀՀ բնապահպանության նախարարություն

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

Այլ շահագրգիռ մարմիններ

11.

կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման կազմակերպում

2015-2016 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների
նախարարություն

ՀՀ համապատասխան մարզպետարաններ, համայնքի ղեկավարներ (համաձայնությամբ)

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերություն (համաձայնությամբ)

Այլ շահագրգիռ մարմիններ

12.

 

նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելը և ներկայացնելը

2015 թ.
3-րդ եռամսյակ

«ՌԱՍԻԱ» ՖԶԷ
(համաձայնությամբ)

13.

նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն և փորձաքննության արդյունքների հաստատում

2016 թ.
1-ին եռամսյակ

Փորձաքննական հանձնաժողով՝ համաձայն ՀՀ կառավարության
2010 թ. մայիսի 6-ի
N 711-Ն որոշման

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

14.

ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցներ հայթայթելը և հաստատման ներկայացնելը

2015-2016 թթ.

«ՌԱՍԻԱ» ՖԶԷ
(համաձայնությամբ)

15.

 

տեխնիկական վերահսկողություն իրականացնող կազմակերպության ընտրություն

2016 թ.
1-ին եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

«ՌԱՍԻԱ» ՖԶԷ
(համաձայնությամբ)

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

16.

շինարարության թույլտվության ստացման համար փաստաթղթերի ձևակերպման իրականացում և շինարարական աշխատանքների կատարման ժամանակացույցի կազմում

2016 թ.
2-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ
(համաձայնությամբ)

17.

շինարարության սկիզբ, շինարարական աշխատանքների համակարգում և վերահսկում

2016 թ.
3-րդ եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

«Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ
(համաձայնությամբ)

«ՌԱՍԻԱ» ՖԶԷ (համաձայնությամբ)

18.

 Տրանսպորտային անվտանգության 
օբյեկտների ֆիզիկական և բարոյական 
մաշվածության վերացում

 Պուշկինի թունելի հիմնանորոգում

2014-2016 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

19.

 Նալբանդի թունելի հիմնանորոգում

2016-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

20.

 Դիլիջանի թունելի հիմնանորոգում

2014-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

21.

 Տրանսպորտային անվտանգության 
 տեղեկատվական ապահովում

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի միասնական տեղեկատվական շտեմարանի ստեղծում

2015-2016 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
 Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ),
ՀՀ մարզպետարաններ

22.

 Շրջակա միջավայրի վրա տրանսպորտի 
վնասակար ազդեցության նվազեցում

շրջակա միջավայրի վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցման միջոցառումների իրականացում

2016-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ բնապահպանության նախարարություն

23.

Տրանսպորտի բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործում և արդիականացում

 «Տրանսպորտային անվտանգության մասին» ՀՀ օրենքի մշակում

2015 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

24.

Տրանսպորտային օբյեկտներում ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների մշակում

տրանսպորտային օբյեկտների անձնագրավորման իրականացում: Հակաահաբեկչական օպերատիվ-մարտական ստորաբաժանումներին տրանսպորտային օբյեկտների ֆիզիկական և տեխնիկական նկարագրերի, սխեմաների, տեղաբաշխման և գործունեության առանձնահատկությունների տրամադրում, որի հիման վրա յուրաքանչյուր օբյեկտի համար կմշակվեն հնարավոր հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մարտավարությունը և ուժերի, միջոցների հաշվարկը

մշտապես

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն,
ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ոստիկանություն,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն,
տրանսպորտային օբյեկտների տնտեսավարող սուբյեկտներ (համաձայնությամբ)

25.

տրանսպորտային օբյեկտների դասակարգում և խոցելիության աստիճանի գնահատում

2016-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն,
ՀՀ կառավարությանն առընթեր
 ՀՀ ոստիկանություն,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
ՀՀ քաղաքաշինության նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն,
ՀՀ մարզպետարաններ,
Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

26.

 Ճանապարհային երթևեկության 
 մասնակիցների անվտանգության 
 ապահովում

հաճախակի տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) վայրերի հայտնաբերում, պատճառների ուսումնասիրություն ու գնահատում, առաջացման պատճառների վերացման միջոցառումների պլանավորում և իրականացում

յուրաքանչյուր եռամսյակ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր
 ՀՀ ոստիկանություն, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ (համաձայնությամբ),
ՀՀ ֆինանսների նախարարություն

27.

 Տրանսպորտային անվտանգության 
ապահովում

սահմանային խոցելի և հակառակորդի կողմից վտանգ սպառնացող ճանապարհների ու տրանսպորտային օբյեկտների հաշվառում և անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն
առաջարկություններ ներկայացնելը

2014-2017 թթ.

ՀՀ պաշտպանության նախարարություն

28.

սահմանային խոցելի և հակառակորդի կողմից վտանգ սպառնացող ճանապարհների ու տրանսպորտային օբյեկտների անվտանգության ապահովման միջոցառումների իրականացում

2014-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր 
 ՀՀ ոստիկանություն,
ՀՀ պաշտպանության նախարարություն,
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ

29.

տրանսպորտային օբյեկտների և միջոցների տեխնիկական ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման ծրագրերի մշակում

2014-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ),
 ՀՀ մարզպետարաններ,
 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

30.

Տրանսպորտային անվտանգության նյութատեխնիկական պաշարների ստեղծում

տրանսպորտային վառելիքի (նավթամթերքների) ռազմավարական պաշարների ստեղծման միջոցառումների իրականացում

2015 թ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՀՀ պաշտպանության նախարարություն

31.

Տրանսպորտային փոխադրումների
անվտանգության ապահովում

երկաթուղային տրանսպորտով ռազմական բեռնափոխադրումների ապահովման միջոցառումների մշակում

2015-2016 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ պաշտպանության նախարարություն

32.

Ճանապարհային երթևեկության
անվտանգության ապահովմանն ուղղված
աուդիտի իրականացում

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված աուդիտի իրականացում ճանապարհների վերականգնման, վերակառուցման կամ կառուցման ժամանակահատվածում

յուրաքանչյուր տարի,
ճանապարհների վերականգնման, վերակառուցման կամ կառուցման ժամանակահատ-վածում` հետևյալ
 փուլերով`
I փուլ` նախագծման ժամանակ,
II փուլ` շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ,
III փուլ` շինարարական աշխատանքների ավարտից հետո

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

33.

Ճանապարհային երթևեկության մասնակիցների ուսուցում

ՀՀ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական հաստատություններում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուսուցման ծրագրերի մշակում

2014 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր
 ՀՀ ոստիկանություն

34.

Տրանսպորտային անվտանգության կադրային ապահովում

մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի վերանայման շրջանակներում տրանսպորտային անվտանգության մասնագիտությունների ցանկի և մասնագետների որակավորմանը ներկայացվող պահանջների հստակեցում` համադրելով միջազգային չափանիշների հետ

2014-2015 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

35.

Տրանսպորտային անվտանգության կադրերի պատրաստման տեղեկատվական համակարգի ստեղծում

պատրաստված տրանսպորտային անվտանգության կադրերի տվյալների բազայի մշակում` մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման շրջանակներում

2016-2017 թթ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

36.

Բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, դժվարամատչելի վայրերում փրկարարական աշխատանքների արդյունավետության և օպերատիվության բարձրացման նպատակով ներկայումս չգործող օդանավակայանների վերագործարկում

-«Ստեփանավան» օդանավակայանի վարչական շենքի վերանորոգում և տարածքի բարեկարգում, ցանկապատում, օդանավակայանի գործունեության համար անհրաժեշտ
կառույցների շինարարություն
-օդանավակայանի թռիչքուղու վերականգնում

2014 թ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

37.

Կապանի օդանավակայանի վարչական շենքի վերանորոգում և տարածքի բարեկարգում, ցանկապատում, օդանավակայանի գործունեության համար անհրաժեշտ կառույցների շինարարություն
-օդանավակայանի թռիչքուղու վերականգնում

2014-2015 թթ.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

38.

Մասնագիտական մակարդակի բարձրացմամբ անվտանգ գործունեության ապահովում

 աշխատաշուկայի պահանջարկից ելնելով` քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի որակյալ մասնագիտական կադրերի պատրաստում

շարունակական

ՀՀ կրթության և գիտության նախարարություն,
 Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

39.

Մետրոպոլիտենի ստորգետնյա ջրերի հեռացման համակարգի արդյունավետության բարձրացում

մետրոպոլիտենի «Երիտասարդական»-«Զորավար Անդրանիկ» կայարանների միջև ընկած հատվածում դրենաժային թունելի (1 կմ երկարությամբ) կառուցման աշխատանքների իրականացում

2014-2017 թթ.

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

40.

 Երևանում էլեկտրական տրանսպորտի համակարգի նորացում և ընդլայնում` կիրառելով էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ

Երևանում էլեկտրական տրանսպորտի համակարգի նորացման և ընդլայնման միջոցառումների իրականացում

 շարունակական

Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ)
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

41.

Տրանսպորտային անվտանգության ապահովում

ճանապարհների բարեկարգում,
նոր լուսացույցների տեղադրում, նշանների թարմացում, նոր ստորգետնյա և վերգետնյա անցումների կառուցում

շարունակական

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
 ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն,
ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
(համաձայնությամբ),
ՀՀ համայնքներ (համաձայնությամբ)

42.

 Երթևեկության պայմանների բարելավում

միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում և պահպանում

2014-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

43.

մարզային և տեղական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում և պահպանում

2014-2017 թթ.

ՀՀ մարզպետարաններ

44.

Գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործում, գյուղատնտեսական և անասնապահական մթերքների ինքնարժեքի իջեցում, գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման արդյունավետության բարձրացում և նյութական ծախսերի կրճատում, բնակչության աղքատության մակարդակի կրճատում

Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» ավտոճանապարհի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի Մարմարաշենի, Բուրաստանի, Դալարի համայնքների վարչական տարածքներում կառուցել ուղեանցեր. գ. Մարմարաշեն կմ15+400, գ. Բուրաստան կմ24+500, գ. Դալար կմ27+300

2014-2015 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
«Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

45.

Մ-2 «Երևան-Երասխ-Գորիս-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» ավտոճանապարհի Արտաշատ - Արարատ ճանապարհահատվածի Արտաշատի, Տափերականի, Փոքր Վեդիի, Նոր կյանքի համայնքների վարչական տարածքներում կառուցել ուղեանցեր
քաղ. Արտաշատ կմ30+400, գ. Տափերական կմ36+400,
գ. Փոքր Վեդի կմ37+600, գ. Նոր կյանք կմ40+400

2015-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
«Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

46.

Համայնքների միջև ավտոտրանսպորտային կապի բարելավում, ավտոտրանսպորտային ծախսերի կրճատում, ժամանակի խնայում, գյուղատնտեսական մթերքների ինքնարժեքի իջեցում

Մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհների վերանորոգում (84.5 կմ)

2014-2017 թթ.

ՀՀ Արարատի մարզպետարան

47.

Ավտոճանապարհների վրա կատարվող աշխատանքների կազմակերպման բարելավում և պարզեցում, նորոգման, պահպանման և շահագործման աշխատանքների ծրագրման, կատարման, վերահսկման մեխանիզմների բարելավում

 մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհների
 անձնագրավորում

2014-2015 թթ.

ՀՀ Արարատի մարզպետարան

48.

 Հանրապետության ճանապարհային 
ցանցի բարելավում

 Հ-292 և Հ-15 ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգում

2014-2015 թթ.

ՀՀ Արմավիրի մարզպետարան

49.

 Հ-281 ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգում

2014-2016 թթ.

ՀՀ Արմավիրի մարզպետարան

50.

 Հ-282 և Տ-3-7 ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգում

2014-2017 թթ.

ՀՀ Արմավիրի մարզպետարան

51.

 Տ-3-17 ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգում

2014-2017 թթ.

ՀՀ Արմավիրի մարզպետարան

52.

 Հ-293 ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգում

2014-2017 թթ.

ՀՀ Արմավիրի մարզպետարան

53.

Պետական նշանակության (միջպետական, հանրապետական և մարզային նշանակության) ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության անվտանգության և անցանելիության ապահովում

 պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների 
 և արհեստական կառուցվածքների պահպանում և հիմնանորոգում

2014-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ (ըստ անհրաժեշտության)

54.

 Տրանսպորտային անվտանգության 
ապահովում

 պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների 
 նշագծման և նշանների տեղադրման համալիր միջոցառումների իրականացում (ճանապարհների կահավորման համալիր աշխատանքներ)

2014-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ

55.

 տրանսպորտային օբյեկտների (կամուրջներ, թունելներ, խողովակներ, հենապատեր և այլն) վիճակի ուսումնասիրություն,
գնահատում ու դրանց վերանորոգման և ուժեղացման 
աշխատանքների իրականացում

2014-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ

56.

 Տրանսպորտային անվտանգության 
ապահովում

 պետական նշանակության ավտոճանապարհների մերձակա
հատվածների ափապաշտպան միջոցառումների իրականացում

2014-2017 թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն,
ՀՀ մարզպետարաններ

57.

 Հանրապետության ճանապարհային 
ցանցի բարելավում, համայնքների 
ֆիզիկական մեկուսացվածության և 
աղքատության մակարդակի նվազեցում, 
 բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, 
 գյուղատնտեսական մթերքների 
իրացման հնարավորությունների
ընդլայնում, բնակչության շարժունության 
աստիճանի բարձրացում, մարզում 
զբոսաշրջության զարգացում

 Ախուրյանի տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների
 հիմնանորոգում, արհեստական կառույցներ և կահավորանք

2014-2017 թթ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

58.

 Հ-262 Հովունի-Հացիկ-Կարմրաքար ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

59.

 Հ-263 Շիրակ-Կամո ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

60.

 Հ-266 Լեռնուտ-Կրաշեն-Մ-7 ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

61.

 Հ-266-Մեծ Սարիար ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

62.

 Հ-267 Ղարիբջանյան-Ազատան-Մ-1 ավտոճանապարհ

2017 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

63.

 Հ-17-Առափի ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

64.

 Հ-269 Մ-1-Բենիամին ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

65.

 Գյումրի-Հացիկ ավտոճանապարհ

2016 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

66.

 Տ-7-19 Կամո-Կառնուտ ավտոճանապարհ

2017 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

67.

 Տ-7-20 Հացիկ-Շիրակ ավտոճանապարհ

2017 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

68.

 Տ-7-22 Կամո-Ջաջուռ ավտոճանապարհ

2017 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

69.

 Տ-7-23 Ախուրյան-Արևիկ-Ազատան ավտոճանապարհ

2017 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

70.

 Տ-7-24 Այգեբաց-Նոր կյանք ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

71.

 Տ-7-27 Ախուրիկ-Ոսկեհասկ-Հայկավան ավտոճանապարհ

2017 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

72.

 Արթիկի տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների
հիմնանորոգում, արհեստական կառույցներ, կահավորանք

2014-2017 թթ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

73.

 Հ-21-Տուֆաշեն ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

74.

 Հ-21-Հովտաշեն ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

75.

 Հ-276 Մ-1-Հայրենյաց-Հայկասար ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

76.

 Տ-7-38 Հ-21 - Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

77.

 Տ-7-39 Հայրենյաց-Տուֆաշեն-Հ-21 ավտոճանապարհ

2015 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

78.

 Անիի տարածաշրջանի ավտոմոբիլային ճանապարհների 
հիմնանորոգում, արհեստական կառույցներ, կահավորանք

2014-2017 թթ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

79.

 Հ-17- Ջրափի ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

80.

 Հ-17 Հայկաձոր ավտոճանապարհ

2015 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

81.

 Հ-17-Անիպեմզա ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

82.

 Հ-270 Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

83.

 Հ-272 Քարաբերդ-Սարակապ-Հ-17 ավտոճանապարհ

2016 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

84.

 Տ-7-30 Մարալիկ-Բարձրաշեն - Հ-17 ավտոճանապարհ

2017 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

85.

 Տ-7-33 Լանջիկ-Քարաբերդ ավտոճանապարհ

2015 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

86.

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանի ավտոմոբիլային
ճանապարհների հիմնանորոգում, արհեստական կառույցներ և կահավորանք

2014-2017 թթ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

87.

Հ-253 Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Սիզավետ ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

88.

Հ-253 - Պաղակն-Բերդաշեն ավտոճանապարհ

2016 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

89.

Հ-254 Հ-31 - Փոքր Սարիար-Սարապատ ավտոճանապարհ

2016 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

90.

Հ-256 Երիզակ-Զարիշատ-Արավետ-Մեծ Սեպասար - Մ-1
ավտոճանապարհ

2017 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

91.

Հ-257 Հ-32-Բյուրակն-Ողջի-Առափի - Մ-7 ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

92.

Հ-257 Մեղրաշատ-Բյուրակն ավտոճանապարհ

2016 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

93.

Հ-258 Մ-1-Սարագյուղ ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

94.

Հ-259 Մ-1-Կարմրավան ավտոճանապարհ

2015 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

95.

Հ-260 Մ-1 - Զույգաղբյուր-Հարթաշեն- Հ-31 ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

96.

Հ-261 Մ-1-Ցողամարգ ավտոճանապարհ

2016 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

97.

Տ-7-2 Ամասիա-Պաղակն-Զորակերտ ավտոճանապարհ

2015 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

98.

Տ-7-3 Ողջի-Մեղրաշատ ավտոճանապարհ

2017 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

99.

Տ-7-5 Ալվար-Աղվորիկ ավտոճանապարհ

2017 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

100.

Տ-7-8 Հ-32-Հովտուն-Աշոցք ավտոճանապարհ

2016 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

 101.

Տ-7-13 Մ-1-Ղազանչի ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

102.

Տ-7-14 Հարթաշեն-Մուսայելյան ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

103.

Տ-7-17 Մ-1-Արփենի ավտոճանապարհ

2014 թ.

ՀՀ Շիրակի մարզպետարան

(հավելվածը խմբ. 12.02.15 N 196-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան