ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2017 թվականի N 134-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 559-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունիսի 30-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 559-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
2017 թ. փետրվարի 15 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. փետրվարի 15-ի N 134-Ա որոշման |
|
«Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 30-ի N 559-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
|
Ա. Գևորգյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (հատուկ աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահ) |
|
Լ. Դավթյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ |
|
Ա. Թունյան |
- «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ)» ՓԲԸ-ի տնօրեն |
|
Մ. Մարտիրոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ |
|
Տ. Տիգրանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ |
|
Լ. Ֆարմանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցությանվարչության պետի տեղակալ |
|
Ա. Մկրտչյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության ֆինանսական և բյուջետային ծրագրերի բաժնի պետ |
|
Ս. Ղուկասյան |
- ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության իրավական ապահովման և բողոքարկման բաժնի պետ |
|
Ք. Պողոսյան |
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ) |
|
Ս. Գևորգյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի գլխավոր մասնագետ»: |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |