«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2003 թվականի N 958-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի`
ա) «I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի 3-րդ կետում «օգտագործման» բառը փոխարինել «արդյունահանման» բառով.
բ) «III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի` 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
| 
 Բույսերի տեսակները  | 
  Չափի  | 
 Դրույքաչափը (դրամ)  | |
| 
 վերգետնյա  | 
 արմատներ  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
| Լայն կիրառում ունեցող դեղաբույսեր` | 
 կգ  | 
 75  | 
 750  | 
| անթառամ` կարմրավուն | |||
| կատվախոտ` դեղատու | |||
| մատուտակ` մերկ | |||
| զիվան` հսկայական | |||
| լերդախոտ` ալեհեր | |||
| սրոհունդ (արևքուրիկ)` խոցված | |||
| լոշտակ` սպիտակ | |||
| լոշտակ` երկտուն | |||
| առյուծագի` սովորական | |||
| խնկածաղիկ` սովորական | |||
| տատրակ` սովորական (խոճկորիկ) | |||
| օշինդր` դառը | |||
| կտտկենի` սև | |||
| արոսի` սովորական | |||
| Այլ դեղաբույսեր | 
 կգ  | 
 35  | 
 200  | 
| Լայն կիրառում ունեցող սննդային | |||
| բույսեր` | 
 կգ  | 
 15  | 
 50  | 
| շուշանբանջար` պալարակիր | |||
| սիբեխ` սովորական | |||
| սնդրուկ` հարթ, Սողոմոնի կնիք | |||
| շրեշ` գեղեցիկ | |||
| ծնեբեկ` դեղատու | |||
| ծիասամիթ` մանրապտուղ (բոխի) | |||
| Այլ սննդային բույսեր | 
 կգ  | 
 10  | 
 30  | 
| Տեխնիկական բույսեր | 
 կգ  | 
 50  | 
 150  | 
| Գեղազարդային բույսեր | 
 հատ  | 
 5  | 
 x  | 
գ) 4, 5, 6, 7 և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
| 
 Կենդանիների տեսակները  | 
 Չափի  | 
 Դրույքաչափը (դրամ)  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
| Կաթնասուններ | ||
| Վայրի խոզ | 
 հատ  | 
 50000  | 
| Գորշուկ (փորսուղ) | 
 հատ  | 
 2500  | 
| Աղվես | 
 հատ  | 
 500  | 
| Կզաքիս | 
 հատ  | 
 2000  | 
| Ճահճակուղբ | 
 հատ  | 
 500  | 
| Մշկամուկ | 
 հատ  | 
 500  | 
| Նապաստակ | 
 հատ  | 
 800  | 
| Սկյուռ | 
 հատ  | 
 300  | 
| Քնամոլ | 
 հատ  | 
 200  | 
| Չղջիկ | 
 հատ  | 
 100  | 
| Խլուրդ | 
 հատ  | 
 20  | 
| Ոզնի | 
 հատ  | 
 200  | 
| 
 Թռչուններ  | ||
| Սև ցին | 
 հատ  | 
 10000  | 
| Գիշանգղ | 
 հատ  | 
 50000  | 
| Ճահճային մկնաճուռակ | 
 հատ  | 
 10000  | 
| Լորաճուռակ | 
 հատ  | 
 5000  | 
| Ցախաքլորաորս | 
 հատ  | 
 50000  | 
| Մեծ ճուռակ | 
 հատ  | 
 10000  | 
| Տափաստանային ճուռակ | 
 հատ  | 
 10000  | 
| Թավշոտ ճուռակ | 
 հատ  | 
 10000  | 
| Սովորական հողմավար բազե | 
 հատ  | 
 5000  | 
| Արտույտաբազե | 
 հատ  | 
 30000  | 
| Այլ բազեանմաններ | 
 հատ  | 
 5000  | 
| Սագանմաններ | 
 հատ  | 
 500  | 
| Կաքավ | 
 հատ  | 
 500  | 
| Փասիան | 
 հատ  | 
 2000  | 
| Թուրաջ | 
 հատ  | 
 2000  | 
| Լոր | 
 հատ  | 
 100  | 
| Սև փարփար | 
 հատ  | 
 300  | 
| Կտցար | 
 հատ  | 
 100  | 
| Քարադրանմաններ | 
 հատ  | 
 200  | 
| Աղավնի | 
 հատ  | 
 300  | 
| Կկվանմաններ | 
 հատ  | 
 200  | 
| Բվանմաններ | 
 հատ  | 
 2000  | 
| Սովորական այծկիթ | 
 հատ  | 
 500  | 
| Մանգաղաթեևեր | 
 հատ  | 
 300  | 
| Ալկիոններ | 
 հատ  | 
 300  | 
| Հոպոպ | 
 հատ  | 
 100  | 
| Փայտփոր | 
 հատ  | 
 300  | 
| Ճնճղուկանմաններ | 
 հատ  | 
 100  | 
| 
 Սողուններ  | ||
| Գյուրզա | 
 հատ  | 
 2000  | 
| Այլ տեսակի օձեր | 
 հատ  | 
 500  | 
| Մողես | 
 հատ  | 
 100  | 
| Կասպիական կրիա | 
 հատ  | 
 200  | 
| Երկկենցաղներ | ||
| Գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) | 
 կգ  | 
 70  | 
| Սովորական ծառագորտ | 
 հատ  | 
 200  | 
| Փոքրասիական տրիտոն | 
 հատ  | 
 500  | 
| Կանաչ դոդոշ | 
 հատ  | 
 10  | 
| Փափկամարմիններ | ||
| Անատամ | 
 հատ  | 
 20  | 
| Խաղողի խխունջ | 
 կգ  | 
 200  | 
| Այլ տեսակի փափկամարմիններ | 
 կգ  | 
 100  | 
| 
 Հոդվածոտանիներ  | ||
| Գետի խեցգետին | 
 կգ  | 
 200  | 
| Հաստապոչ կարիճ | 
 հատ  | 
 10  | 
| Այլ տեսակի հոդվածոտանիներ | 
 հատ  | 
 5  | 
| Ձկներ | ||
| Սիգ | 
 կգ  | 
 30  | 
| Լոքո | 
 կգ  | 
 50  | 
| Կարմրախայտ | 
 կգ  | 
 500  | 
| Մանրածածան | 
 կգ  | 
 5  | 
| Ցանկում չնշված այլ ձկնատեսակներ | 
 կգ  | 
 15  | 
5. Գյուղատնտեսական` խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար` 2000 դրամ:
6. Գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` յուրաքանչյուր գլխի համար յուրաքանչյուր օրվա կտրվածքով`
խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր`
| - բարելավված արոտավայրերում | 3 դրամ | 
| - բնական արոտավայրերում | 2 դրամ»: | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|