«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 05015115
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 մարտի 2015 թ. |
թիվ 48-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարելավել արժութային շուկայի կարգավորման արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշման հավելված 1-ում (այսուհետ` Կանոնակարգ 15) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգ 15-ի 2-րդ կետի աղյուսակը լրացնել նոր 21-րդ տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
21 |
Հաշվետվություն չորս հարյուր հազար դրամը գերազանցող արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ |
33 |
օրական |
2) Կանոնակարգ 15-ի 3-րդ կետի աղյուսակը լրացնել նոր 20-րդ տողով՝ հետևյալ բովանդակությամբ.
20 |
Հաշվետվություն չորս հարյուր հազար դրամը գերազանցող արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ |
33 |
օրական |
3) Կանոնակարգ 15-ը լրացնել նոր 20.5 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«20.5. Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ կետերում ընդգրկված աղյուսակներում նշված թիվ 33 հաշվետվությունը բաղկացած է 1 աղյուսակից: Հաշվետվության մեջ լրացվում են արտարժույթի առուվաճառքի այն գործարքների տվյալները, որոնց դեպքում վարկային կազմակերպության կողմից արտարժույթի վաճառքի մեկանգամյա գործարքի գումարը (այդ թվում` մեկ անձի հետ տարբեր արտարժույթներով իրականացվող մեկանգամյա արտարժույթի վաճառքի գործարքների հանրագումարը` դրամային արտահայտությամբ), բացառությամբ տվյալ անձի կողմից վարկերի գծով մարումների նպատակով իրականացված արտարժույթի առքի գործարք(ներ)ի, գերազանցում է չորս հարյուր հազար դրամը: Վարկային կազմակերպությունը պարտավոր է սույն կետով սահմանված յուրաքանչյուր գործարքի դեպքում հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը պահպանել առնվազն 1 տարի: Աղյուսակի 3-րդ սյան մեջ լրացվում է անձնագրի սերիան և համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը, եթե որպես հաճախորդի նույնականացման միջոց ներկայացվել է նույնականացման քարտը:»:
4) Կանոնակարգ 15-ը լրացնել նոր 31.3 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«31.3. Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված թիվ 33 հաշվետվությունը կազմվում է հաշվետվությամբ ներկայացման ենթակա չորս հարյուր հազար դրամը գերազանցող արտարժույթի առուվաճառքի գործարքների կնքման դեպքում և պահպանվում է առնվազն 1 տարի: Հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման պահանջով:»:
5) Կանոնակարգ 15-ը լրացնել նոր` Ձև թիվ 33 հաշվետվական ձևով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
2015 թ. մարտի 13
Երևան
Հավելված 1
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ձև թիվ 33 |
Չորս հարյուր հազար դրամը գերազանցող արտարժույթի
առուվաճառքի գործարքների վերաբերյալ
Վարկային կազմակերպության անվանումը Ամսաթիվը |
______________________ թ. |
(հազ. դրամ) |
Հ/հ |
Հաճախորդ |
Գնվող արժույթ (ISO կոդը) |
Վաճառվող արժույթ (ISO կոդը) |
Փոխարժեք |
Գործարքի գումարը համարժեք ՀՀ դրամով | |
Անուն, ազգանուն |
Անձնագիր /ՀԾՀ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|