Գլխավոր տեղեկություն
Համար
N 280-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2015 թվականի N 280-Ա

 

ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՀՈՎՍԵՓ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԱՐՍԵՆ ՀԱԽՈՒՄՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. «Տիեզերական հետազոտությունների միացյալ ինստիտուտ» միջազգային միջկառավարական գիտահետազոտական կազմակերպություն ստեղծելու մասին» համաձայնագրի նախագծի լրամշակման համար փորձագետների խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության պետի պաշտոնակատար Սուրեն Պետրոսյանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Պետրոսյանի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանի (համաձայնությամբ)՝ 2015 թվականի ապրիլի 1-3-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Սուրեն Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հովսեփ Պետրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նախահաշվի շրջանակներում:

2. Ընդունել ի գիտություն, որ Արսեն Հախումյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սուրեն Պետրոսյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 13

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան