Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-314
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.1999-03.09.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.23/17(83)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
21.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.09.1999

030.0314.21.06.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՆՀ-194 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 24-ի «1999 թվականին Երևանում համահայկական խորհրդաժողով հրավիրելու մասին» ՆՀ-194 հրամանագրի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ստեղծել համահայկական խորհրդաժողովը նախապատրաստող կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար
Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
Լևոն ՄԿՐՏՉՅԱՆ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական
Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
Հարություն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ռուբեն ՇՈՒԳԱՐՅԱՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Հրանտ ՄԱԹևՈՍՅԱՆ Հայաստանի գրողների միության նախագահ
Վահան ՏԵՐ-ՂևՈՆԴՅԱՆ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն
Լազար ՍՈՒՋՅԱՆ Հայաստանի Հանրապետության կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ
Ջիվան ՄՈՎՍԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
21 հունիսի 1999 թ.
ՆՀ-314

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.08.1999, ՆՀ-373 03.09.1999, ՆՀ-314
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան