Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 111-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.22/13(525).1 Հոդ.125.6
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.05.2015
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 մայիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015174

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

5 մայիսի 2015 թ.

թիվ 111-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի ԹԻՎ 83-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ ՀՀ արժեթղթերի շուկայում նախատեսվում են թողարկվել նաև լողացող տոկոսադրույքով պարտքային արժեթղթեր,

նպատակ ունենալով սահմանել լողացող տոկոսադրույքով պարտքային արժեթղթերով կնքված գործարքների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման առանձնահատկությունները,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 135-րդ հոդվածը, 136-րդ հոդվածի 2-րդ մասը, 207-րդ հոդվածի 2-րդ մասը և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի ապրիլի 7-ի ««Կարգավորվող շուկայի օպերատորի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկությունների ծավալը և հրապարակման կարգը» կանոնակարգ 5/06-ը հաստատելու մասին» թիվ 83-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկությունների ծավալը և հրապարակման կարգը» կանոնակարգ 5/06-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1) Կանոնակարգի 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) «Արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը» ոչ ծավալային ֆիքսված տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը` հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով (մեթոդաբանությամբ): Ոչ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում սույն սյունակում լրացվում է միավոր արժեթղթի գնի, իսկ ծավալային լողացող տոկոսադրույքով արժեթղթերի դեպքում գործարքի ընդհանուր գումարի հիման վրա հաշվարկված ընթացիկ արժեկտրոնի զեղչման դրույքը (ընթացիկ արժեկտրոնը (առաջիկա վճարվելիք արժեկտրոնը) զեղչելու համար օգտագործվող շուկայական տոկոսադրույքը)՝ հաշվարկված թողարկողի կողմից տվյալ արժեթղթի թողարկման և (կամ) տեղաբաշխման պայմաններով սահմանված բանաձևով: Սույն սյունակը չի լրացվում այն արժեթղթերի համար, որոնց համար նախատեսված չէ եկամտաբերության հաշվարկ (օրինակ՝ հասարակ բաժնետոմսերի, բաժնեմասերի, ներդրումային ֆոնդերի փայերի (բաժնետոմսերի) կամ դրանցում մասնակիցների բաժնեմասը հավաստող նման այլ փաստաթղթերի համար և այլն): Ընդ որում, արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը հաշվարկվում է գործարքի կատարման (վերջնահաշվարկի) օրվա դրությամբ:»,

2) Կանոնակարգի 11-րդ կետի.

ա. 4-րդ ենթակետում «տարեկան եկամտաբերությունը գործարքի կնքման պահին» բառերը փոխարինել «արժեթղթի մինչև մարում եկամտաբերությունը» բառերով,

բ. 5-րդ ենթակետում «գործարքի նկատմամբ գնի,» բառերից հետո լրացնել «արժեթղթի մինչև մարում» բառերը,

3) Կանոնակարգի 11-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերում, 16-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում, 17-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում «տարեկան» բառը փոխարինել «արժեթղթի մինչև մարում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունիսի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2015 թ. մայիսի 7

Երևան