«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2004 թվականի N 349-Ն
ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված ցանկում նշված տեղեկատվության տրամադրումը սպառողներին:
(2-րդ կետը փոփ. 02.04.15 N 336-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՈՒՅԺ ՇՏԱՊ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
NN |
Հույժ շտապ հիդրոօդերևութաբանական տեղեկատվության | |
I. Օդերևութաբանական երևույթներ | ||
Տեղեկատվության |
Տեղեկատվության | |
1 |
2 |
3 |
1. | Ուժեղ քամի (այդ թվում` փոթորկանք) | 25 մ/վրկ և ավելի արագությամբ |
2. | Մրրկասյուն |
ուժեղ պտտահողմ (քամին` 25 մ/վրկ և ավելի) սյան կամ ձագարի տեսքով |
3. | Շատ ուժեղ անձրև | քանակը` 30 մմ և ավելի` մինչև 12 ժամվա ընթացքում |
4. | Ուժեղ հորդառատ անձրև | քանակը` 30 մմ և ավելի` մինչև 1 ժամվա ընթացքում |
5. | Երկարատև ուժեղ անձրև | տեղումների քանակը` 50 մմ-ից ոչ պակաս` 12 ժամից ավելի, բայց 48 ժամից պակաս ժամանակահատվածում |
6. | Խոշոր կարկուտ | 20 մմ և ավելի տրամագծով |
7. | Շատ ուժեղ ձյուն | քանակը` 20 մմ և ավելի` մինչև 12 ժամվա ընթացքում |
8. | Ուժեղ մառախուղ | տեսանելիությունը` 50 մետրից ոչ ավելի |
9. | Ուժեղ մերկասառույցաջինջառային նստվածքներ լարերի վրա | նստվածք լարերի վրա` -մերկասառույցի դեպքում` 20 մմ-ից ավելի շառավղով -ջինջառի դեպքում` 50 մմ-ից ավելի շառավղով |
10. | Ուժեղ բուք, այդ թվում` ներքնաբուք | 12 և ավելի ժամվա ընթացքում` 15 մ/վրկ և ավելի քամու արագության և 500 մետրից պակաս տեսանելիության պայմանով |
11. | Ձնահյուս | խոշոր հյուս, որը զգալի վնաս է հասցնում օբյեկտներին կամ առաջացնում է բնակավայրերի համար վտանգավոր իրավիճակ |
12. | Արտակարգ հրդեհավտանգություն | հրդեհավտանգության 4-րդ դաս (4000oC ավելի` ըստ Նեստերովի բանաձևի) |
13. | Սաստիկ սառնամանիքներ | - հովտային շրջաններում` -20oC և ցածր - նախալեռնային շրջաններում` -32oC և ցածր - լեռնային շրջաններում` -35oC և ցածր |
14. | Սաստիկ շոգեր | - հովտային շրջաններում` 40oC և ավելի - նախալեռնային շրջաններում` 35 oC և ավելի - լեռնային շրջաններում` 32oC և ավելի |
II. Ագրոօդերևութաբանական երևույթներ | ||
1. | Ցրտահարություններ | վեգետացիայի ժամանակահատվածում օդում կամ հողի մակերևույթին ջերմաստիճանի նվազումը 0oC-ից ցածր |
2. | Հողի գերխոնավություն | վեգետացիայի ժամանակահատվածում 10-12 սմ խորության վրա հողն անընդմեջ, 20 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում գտնվում է կպչող և հոսող վիճակում |
3. | Խորշակ | հատիկավոր կուլտուրաների ծաղկման, լցման և հասունացման փուլերում անընդմեջ, 3 օր և ավելի ժամանակահատվածում, օրական նույնիսկ մեկ դիտարկման ժամանակ 30 տոկոսից ոչ ավելի հարաբերական խոնավության, քամու ավելի քան 7 մ/վրկ արագության և +25oC-ից բարձր ջերմաստիճանի առկայության պայմաններում |
4. | Մթնոլորտային երաշտ | բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում արդյունավետ (օրվա ընթացքում ավելի քան 5 մմ) տեղումների բացակայությունն անընդմեջ, 30 օրվանից ոչ պակաս ժամանակահատվածում, 30oC-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում |
5. | Հողի երաշտ | բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում անընդմեջ, 30 օրվա ընթացքում 0-20 սմ հողի շերտում, արդյունավետ խոնավության պաշարները կազմում են 10 մմ-ից ոչ ավելի |
III. Հիդրոլոգիական երևույթներ | ||
1. | Գետերի հորդացում | գարնանային ձնհալով պայմանավորված տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում |
2. | Գետերի վարարում | ուժեղ անձրևների և ձյան կարճատև հալումով պայմանավորված` տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում |
3. | Սելավ | առատ տեղումներով պայմանավորված մեծաքանակ ջրի հոսք, որը պարունակում է մեծ քանակությամբ լեռնակտորներ ու այլ նյութեր և կարող է հասցնել վնաս բնակավայրերին, արդյունաբերական օբյեկտներին, մայրուղիներին, ոռոգման համակարգերին և այլն |
4. | Ցածր նվազամակարդակ | ջրի ելքի (ծախսի) նվազում ջրաբաշխման կառույցների նախագծային նշումներից ցածր կամ տվյալ գետի բացարձակ նվազագույն ելքի (ծախսի) 90 տոկոսից ավելիի դեպքում |
IV. Ռադիացիոն երևույթներ | ||
1. | Ռադիացիայի մակարդակ | 60 մկռ/ժամ և ավելի |
2. | Ռադիոակտիվ աերոզոլների խտություն | մթնոլորտում ռադիոակտիվ աերոզոլների խտության գերազանցումը 3700.10-5 բկ/մ3 |
Ընդհանուր նշանակության հիդրոօդերևութաբանական տեղեկատվության | ||
1. | Նախորդ օրվա դիտված առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը, տեղումների քանակը, օդերևութաբանական երևույթը, ամպամածությունը, ձյան ծածկի բարձրությունը հանրապետության տարածքում | |
2. |
Եղանակը աշխարհի խոշորագույն քաղաքներում և Հայաստանի Հանրապետության հարևան պետությունների մայրաքաղաքներում |
|
3. | Եղանակի կանխատեսումը ՀՀ մարզերում և Երևան քաղաքում` 1 օրվա և մոտակա 5 օրվա համար | |
4. | Երևան քաղաքի բազմամյա կլիմայական տվյալները | յուրաքանչյուր աշխատանքային օր ամենօրյա հիդրոօդերևութաբանական տեղեկագրի տեսքով տրվում է հանրապետության տարածքում դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական երևույթների (տարրերի) մեծությունները 1-5 օրերի համար |
5. | Երկրի արհեստական արբանյակից ստացված ամպամածության պատկերը տվյալ պահին | |
6. | Հելիոֆիզիկական և ռադիացիոն ռեժիմի (տվյալ և հաջորդ օրվա) բնութագրերը | |
7. | Սևանա լճի մակարդակը, լճից արտահոսված և լիճ մուտք գործած ջրի քանակը | |
8. | Հիդրոլոգիական երևույթների կանխատեսումը | |
9. | Ըստ «Ծովինար» դիտակետի Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ թափվող ջրի քանակը | |
10. | Ամսական եղանակային պայմանների կանխատեսում | ամսվա սկզբից 5-10 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը |
11. | Սեզոնային եղանակային պայմանների կանխատեսում | եռամսյակի սկզբից 10-15 օր առաջ տրվում է հանրապետության տարածքի համար սպասվող ջերմային և տեղումների ռեժիմների կանխատեսումը |
12. | Ամսական տեսություններ` դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին | ամիսը վերջանալուց հետո 5 օրվա ընթացքում տրվում է տեղեկատվություն դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին |
13. | Շաբաթական տեսություններ` դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին | յուրաքանչյուր երկուշաբթի տրվում է տեղեկատվություն հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների մասին |
14. | Գարնանային հորդացումների էլեմենտների կանխատեսում | մարտ ամսվա երկրորդ կեսին տրվում է հանրապետության գետերի գարնանային հորդացումների ծավալի և առավելագույն ելքերի (ծախսերի), լճերում և ջրամբարներում ջրի ծավալի կանխատեսումներ, որոնք կազմվում են նոյեմբեր-մարտ ամիսներին դիտված հիդրոօդերևութաբանական պայմանների ընդհանուր բնութագրերի (տեղումների քանակ, հողի խոնավության վիճակ, լեռնային շրջաններում ձյան կուտակումներ) և հորդացումների ընթացքում սպասվող տեղումների ու ջերմության արժեքների հիման վրա |
15. | Սևանա լճի ջրային հաշվեկշիռ | յուրաքանչյուր ամիսը և տարին վերջանալուց հետո 15 օրվա ընթացքում տրվում է Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը` տեղումներով, գետերով, Արփա-Սևան թունելով, և ելքը` գոլորշիացումով ու Հրազդան գետով, ինչպես նաև ստորերկրյա ջրերի մուտքը և ելքը |
16 | Տեղեկանքներ և կանխատեսումներ աշնանացան ցորենի աճի և զարգացման բոլոր փուլերի վերաբերյալ | տրվում է հանրապետությունում դիտված և կանխատեսվող տեղումների, խոնավության և ջերմային ռեժիմների հիման վրա |
17. |
Աշնանացան ցորենի և հացազգի կուլտուրաների միջին հանրապետական բերքատվության կանխատեսումներ` |
տեղեկատվությունը տրվում է ամսական 1-2 անգամ` հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմային ու խոնավության ռեժիմների հիման վրա |
18. | Բանջարաբոստանային կուլտուրաների և կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումներ | հանրապետությունում դիտված և կանխատեսվող ջերմության, տեղումների ու խոնավության ռեժիմների հիման վրա յուրաքանչյուր կուլտուրայի համար տրվում է 1-3 ամիս վաղօրոքության կանխատեսումներ, պայմանավորված հանրապետության տարածքի բնակլիմայական և լանդշաֆտային պայմաններով, գյուղատնտեսական կուլտուրաների սորտերի հասունացման ժամկետներով |
19. | Պտղատու բույսերին և խաղողին վերաբերող ֆազային և բերքատվության կանխատեսումներ | ըստ հանրապետությունում դիտված ձմեռային պայմանների, ջերմության և խոնավության ռեժիմի տրվում է յուրաքանչյուր բուսատեսակի համար 2-ական կանխատեսում` մայիս, հունիս և հուլիս ամիսներին |
20. | Տասնօրյակային ագրոտեղեկագրեր | պարունակում է տասնօրյակի ընթացքում դիտված օդերևութաբանական տարրերի, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների, գյուղկուլտուրաների աճի և զարգացման վերաբերյալ տվյալներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.05.2024, N 663-Ն | 09.05.2024, N 349-Ն | |
30.01.2020, N 81-Ն | 06.02.2020, N 349-Ն | |
02.04.2015, N 336-Ն | 16.04.2015, N 349-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|