Գլխավոր տեղեկություն
Համար
N 344-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.06/26(1115) Հոդ.279
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2015 թվականի N 344-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1638-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայաստանի բնության պետական թանգարան» պետական հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» N 1638-Ն որոշման 3-րդ կետը «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» - «թ» ենթակետերով.

«ե) վճարովի գիտամասսայական միջոցառումների (ցուցահանդեսներ, երեկոներ, շնորհանդեսներ, թեմատիկ դասախոսություններ և այլն) կազմակերպում,

զ) թանգարանի հավաքածուների ցուցադրման հետ կապված ծառայությունների մատուցում,

է) բնապահպանական թեմաներով հուշանվերների պատրաստում, ցուցահանդես-վաճառքների կազմակերպում և իրացում,

ը) ցուցահանդեսների, գրադարանի և ֆոնդային արխիվային նյութերի հիման վրա տեղեկատվության և խորհրդատվության վճարովի ծառայությունների մատուցում,

թ) բնապահպանական թեմաներով բուկլետների և այլ տեղեկատվական նյութերի պատրաստում և հրապարակում (հրատարակում:)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 8
 Երևան