Գլխավոր տեղեկություն
Համար
N 469-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մայիսի 2015 թվականի N 469-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ ու 61-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա «Ագաթ 777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2014 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված N ԲԸԱՀԱՇՁԲ-14/1 և 2014 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված N ՀՀՔԿԴ-ԲԸԱՀ-ԱՊՁԲ-14/6 ծածկագրերով պայմանագրերում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները երկարաձգել մինչև 2015 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ.

2) պայմանագրերում սահմանել դրույթներ, որ «Ագաթ 777» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2014 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված N ԲԸԱՀԱՇՁԲ-14/1 ծածկագրով պայմանագրի դրույթները տարածվում են նաև 2015 թվականի մարտի 31-ից, իսկ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված N ՀՀՔԿԴ-ԲԸԱՀ-ԱՊՁԲ-14/6 ծածկագրով պայմանագրի դրույթները՝ 2015 թվականի ապրիլի 17-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 12

Երևան