Գլխավոր տեղեկություն
Համար
N 302-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2015-10.09.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.08/20(1109) Հոդ.243
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2015 թվականի N 302-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 761-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու մասին» N 761-Ն որոշման 6-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «1296.0» թիվը փոխարինել «935.7» թվով.

2) «148.5» թիվը փոխարինել «149.18» թվով.

3) «նկուղային» բառը փոխարինել «կիսանկուղային» բառով:

2. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ալավերդու Ս. Շահումյանի անվան N 5 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի N 197 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ ուսումնական մասնաշենքի 1-ին հարկը՝ 465.1 քառ. մետր մակերեսով ու 22 249 249,2 դրամ շուկայական արժեքով, նկուղը՝ 429,26 քառ. մետր մակերեսով ու 20 534 751 դրամ շուկայական արժեքով, աստիճանահարթակը՝ 163,12 քառ. մետր մակերեսով ու 7 803 262,8 դրամ շուկայական արժեքով և 10,76 քառ. մետր մակերեսով ու 514 732,15 դրամ շուկայական արժեքով պարիսպը և դրա սպասարկման հողատարածքը՝ 1040 քառ. մետր մակերեսով ու 3 274 856 դրամ շուկայական արժեքով (այսուհետ՝ գույք), հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և «Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 31

Երևան