Գլխավոր տեղեկություն
Համար
N 255-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2015-17.07.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2015 թվականի N 255-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության և KfW բանկի միջև կնքված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին» և «Ջրային ռեսուրսների Համատեղված կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ ծրագրի ուղեկցող միջոցառումների համար» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերին համապատասխան՝

Կապսի ջրամբարի և ենթակառուցվածքների վերականգնման ու մակերևութային և ստորգետնյա ջրերի ինտեգրացված կառավարման պլանների մշակման և մոնիթորինգի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 3-ի N 255-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԿԱՊՍԻ ՋՐԱՄԲԱՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՋՐԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 Գ. Խաչատրյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր
պաշտոնակատար (Կապսի ջրամբարի և ենթակառուցվածքների
վերականգնման մասով հանձնաժողովի համանախագահ)

Խ. Հակոբյան

- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ (մակերևութային և
ստորգետնյա ջրերի ինտեգրացված կառավարման
պլանների մշակման և մոնիթորինգի մասով
հանձնաժողովի համանախագահ)

 Ա. Բաղդասարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

Կ. Դաղբաշյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի
ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի
վարչության պետ

Դ. Գրիգորյան

- ՀՀ բնապահպանության նախարարության ջրային
ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման
թույլտվությունների բաժնի պետ

Լ. Վարդանյան

- «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների
նախարարության հիդրոօդերևութաբանության և
մոնիթորինգի պետական ծառայություն»
ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ֆ. Մելիքյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի «Ջրային
տնտեսության» ԾԻԳ ՊՀ-ի տնօրենի ժամանակավոր
պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան