Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2015 թվականի N 161-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Քուվեյթի Պետություն պաշտոնական այցի կապակցությամբ 2015 թվականի մարտի 11-12-ը Քուվեյթի Պետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին և Դեր Զորում (Սիրիայի Արաբական Հանրապետություն) Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Գոհար Պողոսյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը, ներկայացուցչական, թարգմանչական ծառայությունների, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սերգեյ Մանասարյանինը, Լևոն Սարգսյանինը և Մհեր Մկրտումյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Աղվան Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Արմեն Երիցյանինը, Կարեն Ճշմարիտյանինը, Սերգո Կարապետյանինը, Հրանուշ Հակոբյանինը, Խաչատուր Ադումյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Տիգրան Լիլոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2015 թվականի մարտի 11-ին՝ Երևան-Էլ Քուվեյթ և 2015 թվականի մարտի 12-ին՝ Էլ Քուվեյթ-Շարմ Ալ-Շեյխ երթուղով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Քուվեյթի Պետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 6-ի N 161-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-12-Ը ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ

Ա. Երիցյան

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար

Կ. Ճշմարիտյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ս. Կարապետյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարար

Հ. Հակոբյան

- ՀՀ սփյուռքի նախարար

Գ. Դումանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Լ. Սարգսյան

- Հատուկ հանձնարարություններով դեսպան

Ս. Մանասարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Գ. Պողոսյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Ս. Քարտաշյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Վ. Ասոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (05.03.2015թ. -12.03.2015թ.)

Մ. Մկրտումյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու երկրների բաժնի պետ

Է. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար

Ա. Խաչատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

Տ. Լիլոյան

- Հայաստանում «ՏԱՍՍ» լրատվական գործակալության ներկայացուցչության ղեկավար (համաձայնությամբ)

Տ. Մեհրաբյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

Ա. Շահինյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

Ա. Այվազյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կցորդ (05.03.2015թ.-12.03.2015թ.)

Ա. Զատիկյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

Բ. Բարսեղյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

Խ. Ադումյան

- թարգմանիչ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան