ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2015 թվականի N 209-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 1129-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «գրքույկը» բառից հետո լրացնել «, իսկ ավելի ուշ տրամադրված գրքույկների դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված տեղեկանքները, որոնցով հաստատվում է հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչև 1994 թվականի հունվարի 1-ը տրամադրված լինելու փաստը.» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|