Գլխավոր տեղեկություն
Համար
N 315-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2015-14.02.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.04/11(523).1 Հոդ.251
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2015 թվականի N 315-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 992-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 992-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. չի լրացել թեկնածուի 65 տարին».

2) որոշման հավելվածի 4-րդ կետում «Ընկերության» բառը փոխարինել «Կազմակերպության» բառով.

3) որոշման հավելվածի 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«71. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն կարգով սահմանված կարգով տրված բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ իր որոշումը ներկայացնում է լիազոր մարմնի ղեկավարին, ով որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով, և հրամանով նշանակում է պաշտոնում: Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով, բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ կնքվող կամ երկարաձգվող պայմանագրի, որի ժամկետը սահմանվում է ոչ ավելի, քան տնօրենի 65 տարին լրանալը».

4) որոշման հավելվածի 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«80. Սույն ընթացակարգի 5.1-ին, 20-րդ, 51-րդ, 62-րդ և 63-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, մեկամսյա ժամկետում հրապարակվում է հայտարարություն նոր մրցույթ անցկացնելու մասին: Նոր մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:».

5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 80.1-ին կետով.

«80.1. Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է տասնօրյա ժամկետում՝ ընդհանուր հիմունքներով:».

6) որոշման հավելվածի 81-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«81. Եթե նոր կամ կրկնակի մրցույթը սույն ընթացակարգի համաձայն համարվում է չկայացած, ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա նոր կամ կրկնակի մրցույթ անցկացնելուց մեկ ամիս հետո կրկին հայտարարվում է մրցույթ: Մրցույթն անցկացվում է սույն ընթացակարգին համապատասխան:».

7) որոշման հավելվածի N 1 ձևի 5-րդ կետի 5.5-րդ ենթակետում և N 2 ձևի 4-րդ կետի 4.5-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով» բառերով.

8) որոշման հավելվածի N 2 ձևի 5-րդ կետի 5.1-րդ ենթակետի «ե.1.» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե.1. տնօրենի 65 տարին լրանալը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշման հավելվածի 71-րդ կետով սահմանված դեպքերի:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 3
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան