Գլխավոր տեղեկություն
Համար
N 451-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.05.2015-16.05.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.13/27(1116).1 Հոդ.360.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2015 թվականի N 451-Ն

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱՄ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվության բովանդակությունը և ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ շահումով խաղերի կամ խաղատան կազմակերպչի կողմից ֆինանսական հոսքերի մասին յուրաքանչյուր ամսվա հաշվետվությունը լիազոր մարմին է ներկայացվում մինչև հաջորդ ամսվա 20-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մայիսի 5

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 30-ի N 451-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱՄ ԽԱՂԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների (այսուհետ՝ կազմակերպիչներ) կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական հոսքերի մասին ամսական հաշվետվություն (այսուհետ՝ հաշվետվություն) ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում հասկացություններն օգտագործվում են օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվությունը լիազոր մարմին կարող է ներկայացվել էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

4. Կազմակերպիչը հաշվետվությունը էլեկտրոնային համակարգով ներկայացնելու դեպքում ներկայացնում է հետևյալ հասցեով` www.e-gov.am/licenses/reports:

5. Կազմակերպիչը լրացնելու նպատակով www.e-gov.am կայքի «Լիցենզավորված անձանց հաշվետվությունների ընդունման համակարգ» բաժնում ընտրում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը («խաղատների կազմակերպում» կամ «շահումներով խաղերի կազմակերպում»), լիցենզավորված անձի տեսակը և հաշվետվության անվանումը, այնուհետև լրացնում համապատասխան տեղեկատվական դաշտերը և կցում հաշվետվությունը (XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

6. Հաշվետվությունը լիազոր մարմնում մուտքագրված լինելու փաստը հավաստվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում` հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Կազմակերպիչը հաշվետվության ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

7. Ներկայացված հաշվետվությունների ստուգման արդյունքում սահմանված ձևին անհամապատասխանություններ, անճշտություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինը դրա մասին, հաշվետվությունը մուտքագրվելուց հետո 15-օրյա ժամկետում, տեղեկացնում է կազմակերպչին այն էլեկտրոնային փոստի հասցեով և (կամ) հեռախոսահամարի միջոցով, որը նշված է էլեկտրոնային համակարգում և (կամ) կազմակերպչի կողմից նշված գտնվելու վայրի հասցեով: Տեղեկացվելուց հետո հնգօրյա ժամկետում թերությունները վերացնելու և սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան հաշվետվությունը կրկին ներկայացնելու դեպքում այն համարվում է ներկայացված՝ էլեկտրոնային համակարգով սկզբնական ներկայացնելու օրը:

8. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշվետվությունները ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը՝ կազմակերպիչը կարող է ներկայացնել հաշվետվության ուղղված տարբերակը: Լիազոր մարմնի համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշվետվությունները ներկայացնելու համար սահմանված ժամկետում` ներկայացված վերջին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 30-ի N 451-Ն որոշման

 

Ձև

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
20    թ. _________ ամսվա համար

Կազմակերպչի անվանումը

 

Կազմակերպչի գրանցման համարը

 

Կազմակերպչի ՀՎՀՀ-ն

 

Կազմակերպչի լիցենզիայի համարը

 


 

 


    

 ԽԱՂԱՏԱՆ ԵԿԱՄՈՒՏՆ ԸՆԹԱՑԻԿ ԱՄՍՈՒՄ

NN
ը/կ

(ա)

Խաղի տեսակը

(բ)

Եկամուտը կամ (կորուստը)

(գ)

 

Խաղադրույքները

(դ)

 

Եկամտի կամ (կորստի) տոկոսը

(ե)

Կենդանի խաղեր

       

1.

Ամերիկյան պտուտակախաղ

       

0.0%

2.

Բլեք Ջեք

       

0.0%

3.

Հինգխաղաթղթանի պոկեր

       

0.0%

4.

Հինգխաղաթղթանի պոկեր` խաղաթղթի փոխանակությամբ

         

5.

Վեցխաղաթղթանի պոկեր

       

0.0%

6.

Պոկեր՝ ջոկերով

       

0.0%

7.

ակումբային-պոկեր

         

8.

Տեխասյան պոկեր

         

9.

Հինգխաղաթղթանի ստադ-պոկեր

         

10.

Յոթխաղաթղթանի սթադ-պոկեր

         

11.

ընդհանուր - կենդանի խաղեր

0 դրամ

       
             
 

Մեքենայացված խաղեր՝ ըստ առանձին մեքենաների (ըստ սերիական կամ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համարակալված համարների)

         

1.

         

0.0%

2.

         

0.0%

3.

         

0.0%

4.

         

0.0%

5.

         

0.0%

6.

         

0.0%

7.

         

0.0%

 

Ընդհանուր խաղատան եկամուտ՝ մեքենայացված խաղերից

0 դրամ

       
             
 

ԽԱՂԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇՏԿՈՒՄՆԵՐԸ

     
 

Չստացված / չպահանջված շահումներ

   

մեկնաբանություններ

 

Կեղծ դրամ (գումարը՝ դրամային արտահայտությամբ)

     
 

չպահանջված ջեքփոթ

     
 

Այլ

     
   

0 դրամ

   
       

 

 

Խաղատան ընդհանուր եկամուտն ընթացիկ ամսում

 

____________0 դրամ

   
            

 _________________________________

 

 

___________________________________

   

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

   

(պաշտոնը, անունը, ազգանունը,

______________________________
ստորագրությունը)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.05.2019, N 495-Ն 16.05.2019, N 451-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան