Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-146-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.11/13(1102) Հոդ.161
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1. 

ա) Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին

Կ-695-22.12.2014-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Կ-6951 -22.12.2014-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-698 -26.12.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Կ-699 -30.12.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

Օսմանյան Թուրքիայի կողմից
1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին

Պ-718 -10.02.2015-ԱՀ-012/0
Հեղինակներ` Էդուարդ Շարմազանով,
Արմեն Ռուստամյան, Հովհաննես Սահակյան,
Էդմոն Մարուքյան, Արփինե Հովհաննիսյան, Թևան Պողոսյան, Գուրգեն Արսենյան, Հեղինե Բիշարյան, Ալեքսանդր Արզումանյան, Վահրամ Բաղդասարյան,
Հերմինե Նաղդալյան, Մարգարիտ Եսայան,
Լյուդմիլա Սարգսյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-725 -21.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Կ-7251 -21.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և
ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-7252  -21.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2. 

ա) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-726 -23.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կ-7261  -23.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-7262  -23.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

23 փետրվարի 2015 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-146-Ն