Գլխավոր տեղեկություն
Համար
N 285-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2016-14.01.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.02/19(1108) Հոդ.224
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2015 թվականի N 285-Ն

 

ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 150-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ցածր լարման էլեկտրասարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկամսյա ժամկետում՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող և կամավոր սկզբունքով կիրառվող ազգային ստանդարտների ցանկի հրապարակումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 27

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 19-ի N 285-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Ցածր լարման էլեկտրասարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է շրջանառության դուրս բերված փոփոխական հոսանքի՝ 50-1000 Վ և հաստատուն հոսանքի՝ 75-1500 Վ էլեկտրական լարմամբ կիրառման նոր էլեկտրասարքավորումների (էլեկտրատեխնիկական կամ էլեկտրոնային սարքավորումներ, ինչպես նաև տարբեր նշանակության դրանց համակցություններ) վրա, բացառությամբ սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ կետով սահմանված արտադրատեսակների:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ներկայացված ցածր լարման սարքավորումների անվտանգության ընդհանուր պահանջները, դրանց մակնշման և շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջները, անվտանգության ապահովման պայմանները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը։

3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում հետևյալ արտադրատեսակների վրա՝

1) պայթյունավտանգ միջավայրում օգտագործման համար նախատեսված էլեկտրասարքավորումներ.

2) ռադիոլոգիական և բժշկական նշանակության սարքավորումներ.

3) վերելակների և բեռամբարձիչների համար նախատեսված էլեկտրասարքավորումներ (բացառությամբ էլեկտրական մեքենաների).

4) էլեկտրական հաշվիչներ (չափման միջոցներ).

5) կենցաղային նշանակության խրոցակային անջատիչներ և ելքային վարդակներ.

6) էլեկտրական ցանկապատերի կարգավորման սարքեր.

7) ռադիոէլեկտրական խանգարումների սարքեր.

8) նավերի, օդանավերի կամ երկաթուղու համար նախատեսված` անվտանգության դրույթներին համապատասխանող հատուկ սարքավորումներ:

4. Սույն տեխնիկական կանոնակարգով ռադիոկապի և հեռահաղորդակցության սարքավորումներին ներկայացվող պահանջները չեն ընդգրկում Հայաստանի Հանրապետության կապի միասնական համակարգի գործառնության ապահովման և ռադիոհաճախականությունների սպեկտրի օգտագործման հետ կապված պահանջները: Այդ պահանջները սահմանվում են այլ իրավական ակտերով:

5. Սույն տեխնիկական կանոնակարգի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերին համապատասխան էլեկտրասարքավորումները, ներկայացված սույն տեխնիկական կանոնակարգի աղյուսակում, ենթակա են համապատասխանության գնահատման:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) էլեկտրասարքավորում՝ էլեկտրաէներգիայի արտադրման, կերպափոխման, հաղորդման, բաշխման, հսկման և սպառման, ինչպես նաև այլ տեսակի էներգիայի փոխակերպման համար նախատեսված մեքենաների, ապարատների, կայանքների, գծերի, սարքերի և օժանդակ սարքավորումների համախումբ, որը նախատեսված է փոփոխական հոսանքի՝ 50-1000 Վ և հաստատուն հոսանքի՝ 75-1500 Վ էլեկտրական լարման կիրառման համար.

2) բաղկացուցիչ մաս՝ էլեկտրասարքավորման անվտանգ գործառույթն ապահովելու համար նախատեսված ցանկացած անհրաժեշտ արտադրատեսակ՝ առանց ինքնագործառույթի.

3) կիրառում ըստ նշանակության՝ էլեկտրասարքավորման կիրառում՝ արտադրողի կողմից տրամադրված տեղեկատվությանը համապատասխան, որն անհրաժեշտ է դրա անվտանգ գործառույթն ապահովելու համար:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

7. Հայաստանի Հանրապետության տարածքում սույն տեխնիկական կանոնակարգի աղյուսակում տրված էլեկտրասարքավորումների շրջանառության դուրս բերումը, այդ թվում՝ իրացումն առանց համապատասխանության գնահատման` արգելվում է։

8. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երաշխավորի, որ շրջանառության մեջ դրվող էլեկտրասարքավորումներն անվտանգության ապահովման հարցերով արտադրված են սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան և դրանք մարդկանց ու կենդանիների կյանքի և առողջության, պետական գույքի, շրջակա միջավայրի համար վտանգի աղբյուր չեն, ինչպես նաև չեն պարունակում էլեկտրասարքավորումների նշանակության ու անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոններ:

9. Սույն տեխնիկական կանոնակարգի աղյուսակում նշված էլեկտրասարքավորումները Հայաստանի Հանրապետության տարածքում` մինչև դրանց շրջանառության դուրս բերումը, այդ թվում՝ իրացումը, պետք է դրոշմված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ հաստատված համապատասխանության ազգային «ՀՏԿ» նշանով, որը հավաստում է էլեկտրասարքավորման համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ ներառյալ սույն տեխնիկական կանոնակարգի VII գլխում նկարագրված համապատասխանության գնահատման ընթացակարգին:

10. Էլեկտրասարքավորումները պետք է ուղեկցվեն համապատասխանության հայտարարագրով և համապատասխանության գնահատման ազգային նշանով:

 

IV. ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԸ

 

11. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված էլեկտրասարքավորումներն ըստ նշանակության արտադրելու, կիրառելու, մոնտաժելու, շահագործելու, պահելու, փոխադրելու և տեխնիկական սպասարկման ժամանակ պետք է ապահովեն՝

1) էլեկտրական հոսանքի ուղղակի կամ անուղղակի ազդեցությունից պաշտպանության անհրաժեշտ մակարդակ.

2) ջերմաստիճանի բարձրացման, աղեղային պարպման կամ ճառագայթման ազդեցությունից, որոնք կարող են բերել վտանգի առաջացման, անթույլատրելի ռիսկի բացառում.

3) էլեկտրասարքավորումների պտտվող և անշարժ մասերի վնասվածքներից պաշտպանության անհրաժեշտ մակարդակ.

4) էլեկտրասարքավորումների օգտագործման ժամանակ առաջացած վտանգներից, այդ թվում՝ ոչ էլեկտրական, ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական գործոններից, պաշտպանության անհրաժեշտ մակարդակ.

5) մեկուսացման պաշտպանության անհրաժեշտ մակարդակ.

6) մեխանիկական և փոխարկման մաշվածքակայունության անհրաժեշտ մակարդակ.

7) արտաքին գործոնների ներգործությունների նկատմամբ, այդ թվում՝ ոչ մեխանիկական բնույթի, արտաքին միջավայրին համապատասխան կլիմայական պայմանների դեպքում կայունության անհրաժեշտ մակարդակ.

8) գերբեռնվածության, վթարային ռեժիմների և խափանման ժամանակ առաջացած արտաքին և ներքին գործոնների ներգործության ազդեցության անթույլատրելի ռիսկի բացառում.

9) անջատման և (կամ) մոնտաժման ժամանակ անթույլատրելի ռիսկի բացառում:

12. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված էլեկտրասարքավորումների հիմնական բնութագրերը, որոնց ճանաչումը և պահպանումն ապահովում են էլեկտրական սարքավորումների անվտանգ և նպատակային օգտագործումը, պետք է մակնշված լինեն համապատասխան սարքավորման վրա կամ, եթե դա հնարավոր չէ, ապա սարքավորումն ուղեկցող փաստաթղթերում:

13. Էլեկտրասարքավորման ֆիրմային անվանումը կամ ապրանքային նշանը պետք է հստակ արտատպված լինի էլեկտրասարքավորման վրա, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա` փաթեթավորման վրա:

14. Էլեկտրասարքավորումն իր բաղկացուցիչ մասերի հետ պետք է պատրաստվի այնպես, որ հնարավոր լինի ապահովել դրանց անվտանգ և պատշաճ մոնտաժումն ու միացումը:

15. Էլեկտրասարքավորումը պետք է նախագծվի և արտադրվի այնպես, որ ապահովվի պաշտպանությունը սույն տեխնիկական կանոնակարգի 11-րդ և 17-րդ կետերում նկարագրված վտանգներից՝ ապահովելով սարքավորման նպատակային օգտագործումը և համապատասխան պահպանումը:

16. Էլեկտրասարքավորումները պետք է նախագծված և արտադրված լինեն այնպես, որ դրանք աշխատանքային նորմալ և վթարային պայմաններում հրդեհի առաջացման աղբյուր չհանդիսանան:

17. Էլեկտրասարքավորումը պետք է նախագծված և արտադրված լինի այնպես, որպեսզի՝

1) հնարավոր լինի ապահովել մարդկանց և տնային կենդանիների պատշաճ պաշտպանությունը ֆիզիկական կամ այլ վնասվածքներից, որոնք կարող են ի հայտ գալ այդ սարքավորումների հետ ուղղակի և անուղղակի շփումից.

2) չառաջանան վտանգ ներկայացնող ջերմաստիճաններ, աղեղներ և ճառագայթներ.

3) հնարավոր լինի ապահովել մարդկանց, տնային կենդանիների և գույքի պաշտպանությունն էլեկտրական սարքավորումներից առաջացող ոչ էլեկտրական բնույթի վտանգից, որը բացահայտվում է սարքի շահագործման ժամանակ.

4) հնարավոր լինի կանխատեսելի պայմաններում պատշաճ կերպով ապահովել մեկուսացումը:

 

V. ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

18. Էլեկտրասարքավորման անվանումը և (կամ) նշագիրը (տիպը, մակնիշը, մոդելը), անվտանգության վրա ազդող դրա հիմնական պարամետրերը և բնութագրերը, արտադրողի անվանումը և (կամ) նրա ապրանքային նշանը, երկրի անվանումը, որտեղ արտադրվել է էլեկտրասարքավորումը պետք է նշված լինեն էլեկտրասարքավորման վրա և դրան կցվող շահագործման փաստաթղթերում: Այդ դեպքում արտադրողի անվանումը և (կամ) նրա ապրանքային նշանը, էլեկտրասարքավորման անվանումը և (կամ) նշագիրը (տիպը, մակնիշը, մոդելը) պետք է նշված լինեն նաև փաթեթավորման վրա:

19. Եթե սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի տվյալները հնարավոր չէ նշել էլեկտրասարքավորման վրա, ապա դրանք կարող են ներկայացվել միայն դրանց կցվող տվյալ սարքավորման շահագործման փաստաթղթերում: Այդ դեպքում արտադրողի անվանումը և (կամ) դրա ապրանքային նշանը, էլեկտրասարքավորման անվանումը և (կամ) նշագիրը (տիպը, մակնիշը, մոդելը) պետք է նշված լինեն նաև փաթեթավորման վրա:

20. Էլեկտրասարքավորումների վրա մակնշվածքը պետք է լինի ընթեռնելի, չջնջվող (երկարաժամկետ) և զետեղված լինի օգտագործողի համար մատչելի տեղում:

21. Էլեկտրասարքավորումների շահագործման փաստաթղթերում տրվող տեղեկատվությունը պետք է լինի միանշանակ, ստույգ և ամբողջական ու պարունակի հետևյալ տվյալները`

1) սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետում թվարկված տեղեկատվությունը.

2) էլեկտրասարքավորման հիմնական (կամ գործառնական) նշանակությունը կամ կիրառման ոլորտը.

3) բնութագրերը և պարամետրերը.

4) անվտանգ և արդյունավետ տեղադրման, շահագործման, փոխադրման, պահման, նորոգման, օգտահանման (ոչնչացման) կանոնները և պայմանները (անհրաժեշտության դեպքում).

5) էլեկտրասարքավորման անսարքության հայտնաբերման դեպքում անհրաժեշտ միջոցների կիրառման մասին տեղեկատվությունը.

6) արտադրողի, մատակարարի անվանումը, գտնվելու վայրը, դրանց հետ կապի համար տեղեկատվությունը.

7) էլեկտրասարքավորման արտադրման ամիսն ու տարին և (կամ) արտադրման տարվա նշման տեղի և որոշման միջոցի մասին տեղեկատվությունը:

22. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող էլեկտրասարքավորումների մակնշումը և կցվող փաստաթղթերը պետք է ձևակերպված լինեն հայերենով:

 

VI. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

23. Սույն տեխնիկական կանոնակարգին էլեկտրասարքավորումների համապատասխանությունն ապահովվում է անվտանգության պահանջների անմիջական կատարմամբ:

24. Էլեկտրասարքավորումների փորձարկման մեթոդները և չափումները սահմանվում են ստանդարտներով, որոնք ներառված են տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող` կամավոր սկզբունքով կիրառվող և օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակված ստանդարտների անվանացանկում:

 

VII. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

25. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին էլեկտրասարքավորումների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա ընթացակարգով հավաստված համապատասխանության հայտարարագիր:

26. Արտադրանքի ներքին հսկողությունը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն տեխնիկական կանոնակարգի 27-րդ կետով սահմանված պարտականությունները և միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում ու հայտարարում է, որ էլեկտրասարքավորումը բավարարում է դրա նկատմամբ կիրառվող սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

27. Արտադրողը պետք է մշակի սույն տեխնիկական կանոնակարգի 28-րդ կետով նախատեսված տեխնիկական փաստաթղթերը և ինքը կամ Հայաստանի Հանրապետությունում իր լիազոր ներկայացուցիչը վերջին էլեկտրասարքավորման արտադրությունից հետո առնվազն 10 տարի պետք է պահպանի այդ փաստաթղթերը՝ պետական կառավարման մարմինների կողմից վերահսկողություն իրականացնելու նպատակով:

28. Տեխնիկական փաստաթղթերը՝

1) սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման, արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.

2) իրենց կիրառելիության սահմաններում ներառում են առնվազն հետևյալ բաղադրիչները՝

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրությունը,

բ. նախագծման և արտադրության գծագրերը, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգերը,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրությունները և բացատրությունները,

դ. ամբողջությամբ կամ մասնակի կիրառված փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկը, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտացման ազգային մարմնի կողմից: Փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի վրա (համար),

ե. եթե փոխկապակցված ստանդարտները չեն կիրառվել, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը,

զ. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն` իրականացված փորձաքննությունների վերաբերյալ,

է. իրականացված փորձարկումների արձանագրությունը:

29. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը տեխնիկական փաստաթղթերի հետ համատեղ պետք է պահպանի նաև համապատասխանության հայտարարագրի օրինակը:

30. Արտադրողը պետք է ձեռնարկի այն բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ապահովի արտադրվող էլեկտրասարքավորման համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված տեխնիկական փաստաթղթերին և սահմանված պահանջներին:

31. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը յուրաքանչյուր էլեկտրասարքավորում մակնշում է համապատասխանության ազգային նշանով և կազմում է համապատասխանության գրավոր հայտարարագիր:

32. Համապատասխանության ազգային նշանի մակնշումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով:

33. Համապատասխանության հայտարարագիրը պետք է ընդգրկի հետևյալ տվյալները՝

1) էլեկտրասարքավորման նկարագրությունը (անվանումը, մոդելի տեսակը կամ համարը, ցանկացած հավելյալ տեղեկություն, օրինակ՝ խմբաքանակը կամ սերիական համարը, բաղադրիչ մասերի անվանումները).

2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարություն, որին պետք է համապատասխանի արտադրանքը՝ ներառյալ հղումներ փոխկապակցված ազգային ստանդարտներին.

3) անհրաժեշտության դեպքում հղում այն մասնագրերին, որոնց պահանջներին հայտարարվում է համապատասխանությունը.

4) լրացուցիչ տեղեկատվություն (արտադրանքի տեսակը կամ դասը)՝ համաձայն տեխնիկական կանոնակարգի.

5) հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը, արտադրողի կամ լիազորված ներկայացուցչի անվանումը, հասցեն և ստորագրությունը.

6) համապատասխանության գնահատման ընթացակարգ իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անվանումը, գտնվելու վայրը և (անհրաժեշտության դեպքում) նշանակված մարմինների գրանցամատյանում արձանագրված նույնականացման կոդը, վստահված անձի անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը, ով ունի արտադրողի կամ նրա լիազոր ներկայացուցչի պարտավորություններն ստանձնելու իրավասություն:

 

VIII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

34. Էլեկտրասարքավորումների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IX. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

35. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին էլեկտրասարքավորումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ա Ղ Յ Ո Ւ Ս Ա Կ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ (ԱՏԳ ԱԱ) ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ

 

NN

ը/կ

Ապրանքների անվանումը

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

1

2

3

1. I. Կենցաղային նշանակության էլեկտրական ապարատներ և սարքեր

1) սննդի պատրաստման և պահման ու խոհանոցային աշխատանքների համար

սառնարաններ, սառնախցիկներ, սառնարան-սառնախցիկներ

 

 

 

 

 

 

 

սպասք լվանալու մեքենաներ

 

էլեկտրական սալօջախներ և խոհանոցի էլեկտրասալիկներ, եփելու կաթսաներ և էլեկտրասալիկների համար էլեկտրատաքացուցիչ տարրերով վահանակներ, էլեկտրապահարաններ, էլեկտրաջեռոցներ, ներսարքված վառարաններ, տապակավառարաններ, մրգերի, բանջարեղենների, հատապտուղների, սնկերի համար էլեկտրաչորանոցներ

 

 

հեղուկի տաքացման համար էլեկտրասարքեր, թեյնիկներ, սրճեփներ, սրճամեքենաներ, մանկական սննդի տաքացուցիչներ, շոգեխաշիչներ,

մանրէազերծիչներ

 

միկրոալիքային վառարաններ

 

թափոնահանիչներ (խոհանոցի մնացորդների մանրացման սարքեր)

 

էլեկտրագրիլներ, հպումային գրիլներ, աերոգրիլներ, էլեկտրախորովածիչներ, էլեկտրափորձասարքեր (электротостеры), էլեկտրամանղալներ(электроростеры), վաֆլեկաղապարներ, ճարպաջեռոցներ, բարբեկյուրներ, հացաթխման վառարաններ, էլեկտրաթավաներ (раклетницы), յոգուրտամաններ (йогуртницы), մուլտիեփներ (мултиварки), էլեկտրաթավաներ

 

խառնիչներ, սրճաղացներ, խոհանոցային մեքենաներ (կոմբայններ), սննդային պրոցեսորներ, հյութամզիչներ, ձիթահանչներ (խնոցիներ), մսաղացներ, բլենդերներ, տրորիչներ, հարիչներ, կարտոֆիլամաքրիչներ, պաղպաղակամաններ (мороженицы), դանակներ, դանակսրիչներ (ножеточки), մանրակտրիչներ (шинковки), պատառահատիչներ, հատիկաջարդիչներ

8418 10 200 1
8418 10 800 1
8418 21
8418 29 000 0
8418 30 200 1
8418 30 800 1
8418 40 200 1
8418 40 800 1

 

8422 11 000 0

 

8516 60 101 0
8516 60 109 0
8516 60 500 0
8516 79 700 0
8516 60 800 0
8516 60 900 0
8516 79 700 0

 

8516 10 800 0
8516 71 000 0
8516 79 700 0

 

8516 50 000 0

 

8509 80 000 0

 

8516 60 700 0
8516 60 900 0
8516 72 000 0
8516 79 200 0
8516 79 700 0





 

8509 40 000 0
8509 80 000 0

2) սպիտակեղենների, հագուստների և կոշկեղենի մշակման (լվացքի, արդուկման, չորացման, մաքրման) համար

 

 

 

լվացքի մեքնաներ

չորացման թմբկագլաններ, կենտրոնախուսակներ (центрифуги)

 

 

սպիտակեղենի լվացման համար սարքեր

անդրաձայնային սարքեր

արդուկներ, արդուկիչ մեքենաներ, շոգեմաքրիչներ (շոգեարտադրիչներ)

 

 

 

սրբիչների և հագուստների էլեկտրաչորուցիչներ

8450 11 110 0
8450 11 190 0
8450 11 900 0
8450 12 000 0
8450 19 000 0

8421 12 000 0
8421 19 700 9
8451 21 000
8451 29 000

8450 19 000 0

8479 89 970 8

8424 30 900 0
8424 89 000.9
8451 30
8516 40 000 0
8516 79 700 0

8516 79 700 0

3) սենքերի մաքրման և հավաքման համար

 

փոշեկուլներ (չոր և խոնավ մաքրման)

հատակամաքրիչ

փոշեկուլային համակարգեր

էլեկտրախոզանակներ

գոլորշային խոզանակներ, հատակի փայտեր

 

ջրաներծծումային մաքրող սարքեր

8508

8509 80 000 0
8508
8509 80 000 0
8424 30 900 9
8424 89 000 98509 80 000 0
8516 79 700 0
8509 80 000 0

8414 51 000 9

4) սենքերում միկրոկլիմայի պահպանման և կարգավորման համար

օդափոխիչներ

օդալավորակիչներ

 

խոնավարարներ, գոլորշիչներ, չորացուցիչներ

 

 

 

օդամաքրիչներ, խոհանոցային օդաքաշիչներ

 

կենդանիների բազմացման և բույսերի աճեցման ժամանակ օգտագործվող էլեկտրատաքացուցիչներ, սենյակային սենքերի ջեռուցման (տաքացման) համար էլեկտրասարքեր, էլեկտրառադիատորներ, ջերմաօդափոխիչներ, ջերմափոխանցիչներ

 

էլեկտրաբուխարիներ

 

 

«տաք հատակ» համակարգեր

8415 10
8415 81 009 0
8415 82 000 9
8415 83 000 9

8415 90 000 9
8418 99
8479 89 970 8
8509 80 000 0

8414 60 000
8421 39 200 8

8436 21 000 0
8516 21 000 0
8516 29

 

 

8516 21 000 0
8516 29 500 0
8516 29 910 0
8516 29 990 0

8516 80

5) սանիտարահիգիենիկ

 

ջրատաքացուցիչներ

ցնցուղային խցեր, զուգարաններ (փոփոխական հոսանքի ցանցին միացման դեպքում՝ լուսավորում, տաքացնում)

 

բերանի խոռոչի հիգիենայի համար օգտագործվող սարքեր

 

շոգեբաղնիքների համար էլեկտրաջերմատաքացուցիչ սարքեր (քարիկներ)

 

միջատների ոչնչացման համար էլեկտրասարքեր

8516 10

 

3922
7324 90 000 0
8516 79 700 0
9019 10 900

8509 80 000 0

 

8516 29 990 0

 

8543 70 900 0

6) մազերի, մատների և մաշկի խնամքի համար

 

էլեկտրասափրիչներ, տրիմմերներ, մազազերծման սարքեր (эпиляторы)

մազերի կտրման համար մեքենաներ

դեմքի համար էլեկտրաշոգեբաղնիք

ֆեներ, ստայլերներ (стайлерны), մազերի հարդարման համար սարքեր, ուղղիչներ

ձեռքերի համար էլեկտրաչորացուցիչներ

մազերի համար էլեկտրաբիգուտիներ, էլեկտրաաքցաններ

8510 10 000 0
8510 30 000 0

8510 20 000 0
8516 79 700 0
8516 31 000 0
8516 32 000 0
8516 33 000 0
8516 32 000 0

7) մարմնի ջերմացման համար

ջեռակներ, ծածկոցներ, ներքնակներ և բարձեր

6301 10 000 0
6306 40 000 0
6307 90 990 0
9404 21
9404 29
9404 90

8) թրթռամերսման

մարմնի մերսման համար ապարատներ (առանց բժշկի հսկողության)

 

ոտքերի համար ջրամերսումային տաշտակներ

9019 10 100 1

 

 

9019 10 900 1

9) խաղային, սպորտային և մարզասարքվածքային սարքավորանքներ

 

փոփոխական հոսանքի ցանցին միացված տեսախաղեր և դրանց համար խաղային սարքեր, սպորտային և մարզասարքվածքային սարքավորանքներ

9504 50 000

 

9504 30
9504 90 800 9
9506 91

10) լսա և տեսաապարատներ, հեռա և ռադիոհաղորդման ընդունիչներ

 

 

 

լսատեսագրառումային և լսատեսավերարտադրման ապարատներ

 

 

 

ռադիոընդունման ապարատներ

8519
8521
8525 80
8527

8528 49
8528 59
8528 69
8528 72

8527

հեռուստատեսային ընդունիչներ, հեռատյուներներ (телетюнеры), արբանյակային հեռուստատեսության տյուներներ (тюнеры)

 

ձայնային համակարգեր

 

 

ձայնային հաճախականության ուժեղացուցիչներ

8528 71
8528 72

 

8518 21 000 0
8518 22 000 9
8518 29

8518 40
8518 50 000 0

11) կարի և հյուսելու

էլեկտրաշարժաբերով կարի օվերլոկներ

էլեկտրական հյուսելու սարքեր

8452 10
8452 10 190 0
8447

12) սնման բլոկներ, լիցքավորման սարքեր, լարման կայունացուցիչներ

 

կենցաղային սարքավորանքների համար (կենցաղային էլեկտրասարքավորումներ, կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատներ, հեռախոսներ, նավագնացներ, էլեկտրական հաշվիչ մեքենաների սարքավորումներ)

 

կուտակիչների լիցքավորման համար սարքավորումներ

 

 

8504 40 300 9
8504 40 820
8504 40 900 8

 


8504 40 550 9

13) պարտեզաբանջարանոցային տնտեսությունների համար.

գազոնահնձիչներ, տրիմմերներ (սիզամարգեր և դալար ցանկապատեր խուզելու համար)

 

պատուհանների, դռների, դարպասների (էլեկտրաշարժիչի լրակազմով) համար էլեկտրաշերտափեղկեր

 

պարտեզային օդափուքեր

 

օդափոխիչային փոշեծուծներ

 

կիթի ապարատներ

8433 11 100 0
8433 19 100 0
8467 29 300 0
8467 29 800 0

8479 89 970 8

 


8467 29 900 0

8508 60 000 0

 

 

8434 10 000 0

14) ակվարիումների և պարտեզների ջրավազանների համար.

ճնշակներ

պոմպեր

 

 

ջեռուցիչներ

լուսավորման սարքվածքներ (լամպեր)

 

 

 

 

 

 

 

 

 


ջրի զտման կամ մաքրման համար սարքվածքներ (էլեկտրական զտիչներ, մանրէազերծիչներ)

 

էլեկտրական կերատաշտեր

 

 

պարտեզների համար դեկորատիվ շատրվաններ (էլեկտրաշարժիչով, պոմպով)

8414 80 800 9


8413 70
8413 81 000 9

 

 

8516 10 800 0
9405 40 100 9
9405 40 310 9
8405 40 350 9
9405 40 390 9
9405 40 910 9
9405 40 950 9
9405 40 990 8
9405 91 900 9
9405 92 000 9
9405 99 000 9


8421 21 009 0

 


8509 40 000 0

8413 70
8413 81 000 9

15) էլեկտրապոմպեր

խմելու ջրի, ջրամատակարարման, ջրային ջեռուցման, կեղտաջրերի (առանձնատների, մենատների)

8413

16) լուսային սարքվածքներ և լույսի աղբյուրներ

 

 

 

 

 

 


էլեկտրական լամպեր (ընդհանուր նշանակության շիկացման, լյումինեսցենտային կոմպակտ, լուսադիոդային)

 

ընդհանուր նշանակության լուսատուներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

գրունտում խորացված լուսատուներ

 

 

 

 

 

 

լուսարձակներ

կենցաղային լուսային շարաններ, այդ թվում՝ տոնածառներինը

8539 21 920 0
8539 21 980 0
8539 22
8539 29 920 0
8539 29 980 0
8539 31
8541 40 100 0


9405

 


9405 10 210 9
9405 10 400 9
9405 10 500 9

9405 10 910 9

9405 10 980 9

9405 20 110 9

9405 20 400 9

9405 20 500 9

9405 20 910 9

9405 20 990 9

9405 40 100 9

9405 40 310 9

9405 40 350 9

9405 40 390 9

9405 40 910 9

9405 40 950 9

9405 40 990 8

 

9405 40 100 9

9405 40 310 9

9405 40 350 9

9405 40 390 9

9405 40 910 9

9405 40 950 9

9405 40 990 8

 

9405 40 100 9

9405 30 000 0

17) էլեկտրատեղակայման արտադրատեսակներ

անջատիչներ, այդ թվում՝ կիսահաղորդչայինը, ժամանակակարգավորիչները

 

էլեկտրասարքավորումների համար անջատիչներ

 

վարդակներ

խրոցակներ

ճյուղավորիչներ, հարմարակներ

 8536 50

 9107 00 000 0

 

8536 50

 

8536 69 900 9

8536 69 900 9

8536 69 900 9

8536 90 100 9

8536 90 850 0

18) երկարիչներ

զտիչներով երկարիչներ

 

կոճի վրայի երկարիչներ

 

8544 42

 

8544 42

2. II. Անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ (անհատական համակարգիչներ)

անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, այդ թվում՝ համակարգային բլոկները

8471 30 000 0

8471 41 000

8471 49 000 0

հաշվիչ ապարատները, այդ թվում՝ հաշվիչ մեքենայի հետ համատեղ աշխատողները

8470 50 000

3. III. Անհատական էլեկտրոնային հաշվիչ մեքենաներին միացված ցածր լարման սարքավորումներ

1) տպիչներ (պրինտերներ)

2) սքաներներ

 

3) մոնիթորներ, թվային լուսաշրջանակներ

 

 

 

 

 

4) անխափան սնման աղբյուրներ

 

5) ձայնային ակտիվ համակարգեր

 

6) մուլտիմեդիային պրոյեկտորներ

 

7) բազմագործառույթային սարքավորումներ

8443 32 100 9

8471 60 700 0

 

8519

8521

8527

8528 41 000 0

8528 51 000 0

8528 59 800 9

8504 40 300

8518 21 000 0

8518 22 000 0

8528 61 000 0

8528 69

8443 31

4. IV. Էլեկտրաֆիկացված գործիքներ (ձեռքի և շարժական էլեկտրական մեքենաներ)

էլեկտրաֆիկացված գործիքներ (ձեռքի և շարժական էլեկտրական մեքենաներ)

8467 21

8467 29 300 0

8467 29 900 0

գայլիկոնիչներ, հորատիչներ, պտուտակադարձիչներ, մանեկապտտիչներ, պտուտակիչներ՝ սղոցներ, նրբասղոցներ

 

և հղկամեքենաներ, այդ թվում՝ անկյունայինները, ողորկման մեքենաներ

 

 

 

ռանդաներ

 

մկրատներ

 

 

շրջասրոց

ֆրեզային մեքենաներ

 

 

 ձեռքի կուտակչային գործիքներ (լիցքավորման սարքով)

 

անհատական օգտագործման համար փոքրաեզրաչափային փայտամշակման հաստոցներ

 

անբոցավառելիության հեղուկների ատրճանակ-փոշարարներ

 8467 22

 

 

8467 29 300 0

8467 29 510 0

8467 29 530 0

8467 29 590 0

8467 29 700 0

 

8467 29 100 0

8467 29 300 0

8467 29 900 0

8467 29 590 0

8467 29 900 0

 

 

8467 29 300 0

 

 

8465

 

 

8424 20 000 0

5. V. Էլեկտրաերաժշտական գործիքներ

էլեկտրաերաժշտական գործիքներ

9207

6. VI. Մալուխներ, մետաղալարեր և քուղեր

մալուխներ, մետաղալարեր և քուղեր

8544 49 910

8544 49 950 0

8544 49 990 0

7. VII. Ավտոմատ անջատիչներ, անջատման պաշտպանիչ սարքեր
ավտոմատ անջատիչներ, անջատման պաշտպանիչ սարքեր

8535 21 000 0

8535 90 000 0

8536 20 100 8

8536 20 900 0

8536 30

8.

VIII. Էլեկտրական էներգիայի բաշխման համար ապարատներ

1) անջատիչներ և ներհատվածքային փոխարկիչներ, ոչ ավտոմատ զատիչներ, անջատիչներ-զատիչներ, փոխարկիչներ-զտիչներ, անջատիչներ և փոխարկիչներ, այդ թվում՝ փաթեթայինները, փաթեթաբռնցքայինները


2)
արդյունաբերական նշանակության էլեկտրական միակցիչներ

 

 

3) կենցաղային և արդյունաբերական նշանակության ապահովիչներ

 

4) պտուտակային և ոչ պտուտակային հպումային սեղմիչներ, սեղմիչների, սեղմակային շրջանակների հավաքածուներ, միակցիչ սարքեր


5)
փոփոխական կամ հաստատուն հոսանքի ցանցից կարգավորվող ընդհանուր նշանակության մինչև 1000 Ա հաստատուն և փոփոխական հոսանքի էլեկտրամագնիսական հպարկիչներ


6)
էլեկտրամագնիսական գործարկիչներ (բացառությամբ ծովային և պայթյունապաշտպան էլեկտրամագնիսական գործարկիչներից)

 

 


7)
մինչև 1000 Վ լարման լրակազմային սարքեր

 

 

8) բնակելի շենքերի համար լուսավորման վահանակներ, հասարակական շենքերի համար բաշխման վահանակներ, բնակելի և հասարակական շենքերի համար ներանցիչ-բաշխիչային սարքեր, արտադրական և հասարակական շենքերի համար լուսավորման վահանակներ

8535 30 100 0

8535 90 000 0

8536 50

8535 90 000 0

8536 90 100 9

8535 10 000 0

8536 10

 

8535 90 000 0

8536 90 010 0

8536 90 100 9

8535 30 100 0

8535 90 000 0

8536 41

8536 49 000 0

8535 90 000 0

8536 30

8536 50

8537 10 990 0

8537 20 910 0

8537 10

 

 

 

8537 10 910 9

8537 10 990 0

8537 20 910 0

9. IX. Էլեկտրատեխնիկական սարքավորումների կառավարման համար էլեկտրական ապարատներ

էլեկտրատեխնիկական սարքավորումների կառավարման համար էլեկտրական ապարատներ.

8535 90 000 0

8536 41

8536 49 000 0

1) կառավարման և պաշտպանական ռելեներ


2)
էլեկտրական և էլեկտրատեխնիկական ապարատներ, էլեկտրատեխնիկական սարքավորումների կառավարման նպատակների համար հաղորդակցման տարրեր

 

3) ջերմապաշտպանիչներ


4)
ծրագրավորման սարքով անջատիչներ

 

5) լուսային ցուցասարքեր

 

6) մեխանիկական մղլակային գործառույթով շտապ կանգառումով էլեկտրական սարքեր

 

7) ավտոմատ փոխարկման կոմուտացիայի սարքեր

 

 

8) կառավարման և պաշտպանական կոմուտացիայի սարքեր

 

 

 

9) իմպուլսային գերլարումներից պաշտպանության սարքավորումներ (գերլարումների սահմանափակիչներ)

 

 

10) տարրային կոմուտատորներ, հրահանգային ապարատներ, կոնտրոլերներ, թմբուկային փոխարկիչներ, ձեռնային գործարկիչներ, տարբեր անջատիչներ

 

 

11) համապիտանի, փոքրաեզրաչափքային, խաչային, սողանկային (ползунковый) անջատիչներ և փոխարկիչներ, բանալիներ

 

 

12) դիրքային անջատիչներ և փոխարկիչներ, դիրքային անջատիչների բլոկներ, միկրոանջատիչներ (միկրոփոխարկիչներ)

 

13) կառավարման սեղմակոճակներ, սեղմակոճակային կառավարման կետեր, կայաններ, ապարատներ

 

 

 

14) ինքնավար աշխատող կենցաղային էլեկտրական սարքերի կառավարման ավտոմատ սարքեր

 

15) էլեկտրական սարքերի համար անջատիչներ և փոխարկիչներ

8535

8536

 

 

9032 10

8535 30 100 0

8535 90 000 0

8536 50

8537 10 910 9

8512 20 000 9

8535 30 100 0

8535 90 000 0

8536 50

8535 30 100 0

8535 90 000 0

8536 50

8536 90 850 0

8537 10 990 0

8537 20 910 0

8535 90 000 0

8536 30

8537 10 990 0

8537 20 910 0

8535 40 000 0

8536 30

8535 30 100 0

8535 90 000 0

8536 50

8537 10 910 0

8537 20 910 0

8535 30 100 0

8535 90 000 0

8536 50

8535 30 100 0

8535 90 000 0

8536 50

 

8535 30 100 0

8535 90 000 0

8536 50

8537 10 990 0

8537 20 910 0

8537 10 910 9

8537 20 910 0

9032 89 000 9

8535 30 100 0

8535 90 000 0

8536 50

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.01.2022, N 27-Ն 14.01.2022, N 285-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան