ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 2015 թվականի N 236-Ա
ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի Եվրոպայի Խորհրդի 8-րդ կոնֆերանսին ներկա գտնվելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արման Հարությունյանի 2015 թվականի մարտի 18-20-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արման Հարությունյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Արման Հարությունյանի՝ Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 31 Երևան |