Գլխավոր տեղեկություն
Համար
N 235-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2015-25.06.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2015 թվականի N 235-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի՝

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի փետրվարի 9-ի N 90-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) հաստատում է նոր տեսչական համակարգին անցնելու նախնական ծրագիրը և ներկայացնում Հայաստանում տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հավանությանը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը.

3) հետևում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի մարտի 10-ի N 187-Ա որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքին.

4) սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված միջոցառումների կատարման ապահովման նպատակով, ինչպես նաև նոր տեսչական համակարգին անցնելու ռազմավարական քայլերի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանում տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդին.

5) ըստ անհրաժեշտության կազմակերպում է աշխատանքային քննարկումներ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների վերաբերյալ.

6) քննարկում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 31

Երևան