Գլխավոր տեղեկություն
Համար
N 216-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.18/14(1103).1 Հոդ. 188.14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2015 թվականի N 216-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ N 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երկրորդ փուլի վաճառքի պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 10
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 216-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱԴՈՆՑ ՓՈՂՈՑԻ N 6/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՎԱՃԱՌՔԻ

 

1. Պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի երկրորդ փուլի վաճառքը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 821-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված պայմաններով՝ ելնելով հետևյալ փոփոխություններից՝

1) ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել նաև օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի.

2) պետության և կառուցապատողի միջև կնքվող՝ բնակելի և ավտոկայանատեղի նշանակության տարածքների առուվաճառքի նախնական պայմանագրի հիմնական պայմաններից փոփոխություններն են`

ա. հիմնական պայմանագրով միավորի նախատեսվող գինը՝ բնակարանի համար՝ գրանցված (ներքին) մակերես բազմապատկած 310.0 հազ. դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ավտոկայանատեղի համար՝ 1,950.0 հազ. դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. միավորի կողմնորոշիչ գինը՝ բնակարանի համար՝ նախագծային մակերեսի 97 տոկոս բազմապատկած 310.0 հազ. դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ավտոկայանատեղի համար՝ հաստատուն 1,950.0 հազ. դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ. ծավալը՝ առնվազն 117 բնակարան և 117 ավտոկայանատեղ,

դ. կառուցապատողին ֆինանսավորման վճարումը` փուլային կամ միանվագ. ըստ շահառուի կողմից պետությանը վճարվող կանխավճարների ստացման՝ կանխավճարի դիմաց տոկոս չի հաշվարկվում.

3) պետության և շահառուի միջև կնքվող գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի հիմնական պայմաններից փոփոխություններն են՝

ա. միավորի գինը դրամով. բնակարանի համար՝ գրանցված (ներքին) մակերեսի չափ բազմապատկած 310.0 հազ. դրամ, բազմապատկած տեղակայման դիրքի գործակից, ավտոկայանատեղի համար` 1,950.0 հազ. դրամ,

բ. միավորի կողմնորոշիչ գինը դրամով. բնակարանի համար՝ նախագծային մակերեսի 97 տոկոս բազմապատկած 310.0 հազ. դրամ, բազմապատկած տեղակայման դիրքի գործակից, ավտոկայանատեղի համար՝ հաստատուն 1,950.0 հազ. դրամ,

գ. շահառուի կողմից պետությանը կատարվող վճարումները` փուլային կամ միանվագ. միանվագ տարբերակի դեպքում պետության կողմից օգնություն չի վճարվում (շահառուն օգտվում է հիփոթեքային վարկի դիմաց վճարած տոկոսների գծով գործատուի կողմից պահված եկամտային հարկի վերադարձի իրավունքից):

(1-ին կետը լրաց. 19.03.15 N 276-Ն)

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ, որպես խրախուսում, ծրագրի շահառու կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները:

(հավելվածը լրաց. 19.03.15 N 276-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան