ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2015 թվականի N 288-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքին «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հատկացված հացահատիկահավաք կոմբայնի արժեքի 50 տոկոսի չափով պարտավորությունը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 13750.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված սուբվենցիայի գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքին` համայնքի ղեկավարի հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 30 Երևան |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||||
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին եռամսյակ |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||||||
1022 |
ԾՏ05 | |||||||||
Շահառուների քանակը |
Համայնք |
1.0 |
||||||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
մեկ անգամ |
|||||||||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
13750.0 |
13750.0 |
13750.0 |
13750.0 | ||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորում
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
2015 թվականի պետական բյուջե | ||||
ծրագիրը |
միջոցառումը |
(բաժինը/խումբը/դասը) |
ԾՐԱԳԻՐԸ |
|
1022 |
Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր |
13,750.0 | ||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Համայնքներում գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ, վերամշակմամբ և ագրոտուրիզմով զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի, այդ թվում՝ լիզինգի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի գյուղապետարանին տրամադրված մեկ միավոր հացահատիկահավաք կոմբայնի արժեքի 50%-ի չափով փոխհատուցում | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. տրանսֆերտներ |
||||
ԾՏ05 |
Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի գյուղապետարանին աջակցություն |
13,750.0 | ||
Տրանսֆերտի նկարագրությունը | ||||
Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի գյուղապետարանին տրամադրված մեկ միավոր հացահատիկահավաք կոմբայնի արժեքի 50%-ի չափով փոխհատուցում |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |