ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2015 թվականի N 292-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1095-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» N 1095-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «72 քառ. մետր» բառերը փոխարինել «61.1 քառ. մետր» բառերով.
2) «վկայական` N 26042014-02-0027» բառերը փոխարինել «վկայական` N 30122014-02-0006» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|