Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2015-15.04.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2015 թվականի N 175-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ դպրոցներ հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքից հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրել իրենց կողմից զբաղեցված տարածքները (այսուհետ՝ տարածք)՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

 1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ դպրոց հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող՝ անհատույց օգտագործման պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր՝ սահմանելով, որ համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.

 2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման պայմանագրեր՝ սահմանելով, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են համապատասխան համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

փետրվարի 26-ի N 175-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN ը/կ

Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը

Համայնքային ոչ առևտրային կազմակերպու-թյան գտնվելու վայրը

Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքի մակերեսը (քառ. մետր)

Անշարժ գույքի գնահատված արժեքը՝ ըստ գնահատման վերաբերյալ հաշվետվության (դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

«Երևանի հ. 2 վարժարան» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Տ. Մեծի 34

«Երևանի Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Տ. Մեծի 34

686.13

226 000 000

2.

«Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Վաղարշյան 24

«Երևան» փողային նվագախումբ» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Վաղարշյան 24

80.84

23 500 000

3.

«Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Վաղարշյան 24

«Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Վաղարշյան 24/17

854.14

297 000 000

4.

«Երևանի  Շ. Ռուսթավելու անվան հ. 23 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Ռուսթավելու 17

«Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան»

 ՀՈԱԿ

քաղ. Երևան, Ռուսթավելու 17

76.68

9 100 000

5.

Երևանի «Րաֆֆու անվան հ.36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Կոմիտասի 37

«Երևանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Կոմիտասի 37 (0051)

637.34

158 500 000

6.

Երևանի «Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Կոմիտասի 37

«Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

Հ. Էմինի փող., 1-ին նրբ., 4 (0051)

175.26

44 400 000

7.

Երևանի «Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Կոմիտասի 37

«Երևանի սպորտ կոմիտե»  ՀՈԱԿ

Փ. Բուզանդի 1/3

196.33

62 000 000

8.

Երևանի «Հակոբ Պարոնյանի անվան հ. 59 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Վարշավյան 45

Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Վարշավյան 46ա

811.61

138 500 000

9.

«Երևանի քաղաքապետարանի Յ. Լեփսիուսի անվան հ. 88 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Կարախանյան 11

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ

քաղ. Երևան,Նոր Նորքի 7-րդ զանգված, Կարախանյան 11

17.64

760 000

10.

Երևանի «Վահան Զատիկյանի անվան հ. 90 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Վանթյան 43

«Երևանի Վահան Զատիկյանի անվան մարզախումբ» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Բատիկյան 98 (0032)

512.09

118 400 000

11.

«Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան հ. 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Բաշինջաղյան 100

«Երևանի Ա. Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Բաշինջաղյան 100

849.82

135 150 000

12.

«Երևանի հ. 108 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Սիլիկյան թաղամաս, 10-րդ փողոց

«Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Սիլիկյան թաղամաս, 10-րդ փողոց

69.54

8 000 000

13.

«Երևանի քաղաքապետարանի Գ. Ստեփանյանի անվան հ. 135 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Ստեփանյան 5

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ

քաղ. Երևան,Նոր Նորքի 2-րդ զանգված, Ստեփանյան 5

17.95

1 800 000

14.

Երևանի «Գր. Բաղյանի անվան հ. 141 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Գյուլիքևխյան 27

«Երևանի Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխյան 27

37.2

3 400 000

15.

«Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Բաշինջաղյան փող., 2-րդ նրբ.

«Մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Բաշինջաղյան փող., 2-րդ նրբ.

374.14

75 500 000

16.

«Երևանի հ. 157 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Նորքի 11-րդ փողոց, 62

«Երևանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Նորք-Մարաշի 11-րդ փողոց, 62 (0047)

600

68 000 000

17.

Երևանի «Հ. 174 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Սվաճյան 42

«Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Սվաճյան 42

853.54

192 000 000

18.

«Երևանի Գուրգեն Մահարու հ. 176 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Հովնաթանի 33

«Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Անդրանիկի 36 (0034)

1868.78

224 500 000

19.

«Երևանի հ. 185 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան,

Բեկնազարյան 5

«Աջափնյակի շախմատի դպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Բեկնազարյան 5 (0048)

366.54

96 300 000

20.

«Երևանի Գևորգ Չաուշի անվան հ. 188 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Բեկնազարյան 5

«Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, 16-րդ թաղ., Նորաշեն 49

1186.81

277 800 000

21.

«Երևանի հ. 195 ավագ դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Մ. Մազմանյան 5 ա

«Զարթոնք» մանկական գեղարվեստական դաստիարակության կենտրոն» ՀՈԱԿ

քաղ. Երևան, 16-րդ թաղ., Մ. Մազմանյան 5 ա

450.1

88 850 000

22.

«Երևանի հ. 192 ավագ դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Դավթաշեն,  2-րդ թաղ.

«Դավթաշենի շախմատի դպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Դավթաշեն,  2-րդ թաղ., 192 (0054)

352.89

90 000 000

23.

«Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան հ. 199 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ.

«Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան Այասի փող. 1(0082)

933.23

106 100 000

24.

«Երևանի Ղ. Ալիշանի անվան հ. 95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

քաղ. Երևան, Նուբարաշեն, 13-րդ փողոց

Երևանի «Նուբարաշեն թաղային համայնքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ

քաղ. Երևան, Նուբարաշեն, 13-րդ փողոց, թ. 2

368.31

75 000 000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան