030.0239.03.03.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման և գործունեության, ինչպես նաև նրա սեփականաշնորհման գործընթացի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության հարցի շուրջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ծավալված քննարկումների հասարակական հնչեղությունը, նպատակ ունենալով օրենսդիր և գործադիր մարմինների համատեղ ջանքերով ընթացք տալ նշված խնդրում Ազգային ժողովի քաղաքական ուժերի նախաձեռնություններին և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49 հոդվածով և 55 հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.
1. Ստեղծել «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման և գործունեության, ինչպես նաև նրա սեփականաշնորհման գործընթացի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
ա) հանձնաժողովն իրավունք ունի դիմել պետական մարմիններին և պաշտոնատար անձանց և նրանցից ստանալ իր առջև դրված խնդիրներին առնչվող փաստաթղթեր և անհրաժեշտ այլ նյութեր.
բ) հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված աշխատակարգի համաձայն.
գ) հանձնաժողովի լիազորությունները դադարում են իր կողմից ուսումնասիրություններն ավարտվելուց հետո, բայց ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում.
դ) հանձնաժողովը, իր լիազորությունները դադարելուց հետո 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով է ներկայացնում իր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված |
«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
Դավիթ ՎԱՐԴԱՆՅԱՆ | - Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր (հանձնաժողովի նախագահ) |
Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
- Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարար |
Համլետ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
- Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ներսես ԶԵՅՆԱԼՎԱՆԴՅԱՆ |
- Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Ֆրունզե ԽԱՌԱՏՅԱՆ |
- Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Էդվարդ ՄՈՒՐԱԴՅԱՆ |
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Աշոտ ԱԲՈՎՅԱՆ |
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ |
Տիգրան ՄՈՒԿՈՒՉՅԱՆ |
- Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի պետ |
Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ |
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ԿՀԴՊ ԳՎ 2-րդ վարչության 3-րդ բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.06.1999, ՆՀ-279 | 03.06.1999, ՆՀ-239 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|