ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի` որոշում եմ.
1. Վերակազմակերպել բաժանման ձևով`
ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի ՆՀ-456 հրամանագրի I բաժինը (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 20-ի ՆՀ-9 և 1998 թվականի նոյեմբերի 17-ի ՆՀ-150 հրամանագրերի խմբագրությամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1. Ազգային անվտանգության նախարարություն
2. Առողջապահության նախարարություն
3. Արդարադատության նախարարություն
4. Արդյունաբերության և առևտրի նախարարություն
5. Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
6. Արտաքին գործերի նախարարություն
7. Բնապահպանության նախարարություն
8. Գյուղատնտեսության նախարարություն
9. Էկոնոմիկայի նախարարություն
10. Էներգետիկայի նախարարություն
11. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
12. Կրթության և գիտության նախարարություն
13. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
14. Ներքին գործերի նախարարություն
15. Պաշտպանության նախարարություն
16. Պետական եկամուտների նախարարություն
17. Սեփականաշնորհման նախարարություն
18. Սոցիալական ապահովության նախարարություն
19. Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն
20. Տարածքային կառավարման նախարար
21. Տրանսպորտի նախարարություն
22. Փոստի և հեռահաղորդակցության նախարարություն
23. Քաղաքաշինության նախարարություն
24. Օպերատիվ հարցերի նախարար
25. Ֆինանսների նախարարություն»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|