Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2015-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.22/23(1112) Հոդ.218.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2015 թվականի N 253-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 830-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ծառայողական (բացառությամբ պաշտոնատար անձանց կամ աշխատողների սպասարկման համար չնախատեսված հատուկ նշանակության) ավտոմեքենաների առանձին չափորոշիչներ հաստատելու մասին» N 830-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել III խմբի 2-րդ կետը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ V խմբով.
« |
|
ԽՈՒՄԲ V |
1. |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար |
մինչև 6,0 |
36- 60 |
2. |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության, ռազմական ոստիկանության պետեր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, օպերատիվ, հետախուզության, ինժեներական զորքերի, թիկունքի, սպառազինության, մարտական պատրաստության, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունների, ներքին անվտանգության բաժնի պետեր, զորքերի (ուժերի) միավորված խմբավորման հրամանատար |
մինչև 4,0 |
36-60 |
3. |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալներ, աշխատակազմից դուրս առանձնացված և աշխատակազմից դուրս կառուցվածքային ստորաբաժանումների, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալների վարչական ապարատների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սույն կետում թվարկված պաշտոններին հավասարեցված պաշտոններ զբաղեցնող անձինք |
մինչև 2,0 |
36-60 | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 23 Երևան
|
|
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |