Գլխավոր տեղեկություն
Համար
N 252-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.22/23(1112) Հոդ.218.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


19 մարտի 2015 թվականի N 252-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 865-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և մաքսատների գործունեության տարածքները հաստատելու մասին» N 865-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան`» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և 4-րդ մասի 2-րդ կետին համապատասխան`» բառերով.

2) 2-րդ կետի «թ» ենթակետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարության» բառերով.

3) հավելվածի 1-ին պարբերության մեջ «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` քաղ. Երևան, Մովսես Խորենացու 3,7» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարություն` քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1, Մովսես Խորենացու 3,7» բառերով.

4) հավելվածի 17-րդ պարբերության մեջ «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերը փոխարինել «ֆինանսների նախարարության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 23
 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան