Basic information
Number
N 87-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.02.2017-18.01.2019)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
03.02.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.02.2017
Effective date
04.02.2017
Interrupt date
28.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2017 թվականի N 87-Ա

 

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

փետրվարի 3-ի N 87-Ա

որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Վ. Հակոբյան

- ՀՀ Սյունիքի մարզպետ

Մ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Վ. Ադունց

- ՀՀ Գորիսի քաղաքապետ (համաձայնությամբ)

Ս. Սիմոնյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ

Լ. Սարգսյան

- «Փյունիկ» հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Խաչատրյան

- «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Կ. Մովսիսյան

- Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)

Ն. Ղուկասյան

- «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Աղբալյան

- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)

Հ. Պետրոսյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)

Հ. Ալեքսանյան

- ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ (համաձայնությամբ)

Ս. Հակոբյան

- «Հայկ-ԺՈՍ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Զ. Գրիգորյան

- Գորիսի պետական համալսարանի ուսումնական ծրագրերի և ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր

Ա. Դինգչյան

- Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան

Թ. Մարության

- Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան

Ա. Դինունց

- Գորիսի պետական համալսարանի բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան

Ս. Հայրապետյան

- Գորիսի պետական համալսարանի միջազգային համագործակցության և կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար

Ռ. Վարդանյան

- Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի պրոֆեսոր

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Անդրիյան

- Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող

Բ. Պետրոսյան

- Գորիսի պետական համալսարանի կենսաբանության բաժնի 2-րդ կուրսի ուսանող

Ն. Առուստամյան

- Գորիսի պետական համալսարանի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժնի 2-րդ կուրսի ուսանող

Գ. Շալունց

- Գորիսի պետական համալսարանի էլեկտրոնիկայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող

Մ. Իվանյան

- Գորիսի պետական համալսարանի հայոց լեզու և գրականության բաժնի 3-րդ կուրսի ուսանող

Մ. Թևոսյան

- Գորիսի պետական համալսարանի պատմության բաժնի 2-րդ կուրսի ուսանող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Changed acts
Changing Act Corresponding incorporation