ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
12 մարտի 2015թ. |
N 683-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 899-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը հաստատելու մասին» N 416-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի II բաժնի 3-րդ կետի 1-ին ենթակետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով`
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 899-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ.» :
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |