ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2015 թվականի N 225-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 512–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունիսի 2-ի «Հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին» N 512-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) «Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Վ. Գաբրիելյան -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով.
2) «Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Ա. Երիցյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար». |
3) «Պ. Ղազարյան - «Մուսա լեռ» հայրենակցական միության նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Ե. Հավաթյան |
- Այնճարում (Լիբանան) Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող կենտրոնական մարմնի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Ջամբազյան |
- կանադահայ գործարար (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|