ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2015 թվականի N 223-Ա
ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՌԻԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին 2015 թվականի մարտի 23-25-ը գործուղել Ռիգա (Լատվիայի Հանրապետություն)՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) նիստին մասնակցելու համար:
2. Կարինե Հարությունյանի՝ Ռիգա ործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «21. Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ» ծրագրով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարինե Հարությունյանի՝ Ռիգա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մարտի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|