Գլխավոր տեղեկություն
Համար
N 298-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.01/18(1107) Հոդ.231
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2015 թվականի N 298-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) «Ոլորտ 2 - Հումանիտար գիտություններ և մշակույթ» բաժնի «Ստեղծագործական գործունեություն» ենթաոլորտի

2-90.03.06

Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն (ըստ ճյուղերի)

2-90.03.06.01-4

Ղեկավար՝ ստեղծագործական խմբի (ըստ ճյուղերի)

 4  

 3

 -

 3473

պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

2-90.03.07

Երաժշտական գործիքների պատրաստում և նորոգում

2-90.03.07.01-4

Ազգային նվագարանների պատրաստող և նորոգող

    -

 2.5

    -  

 7312

2) «Ոլորտ 4 - Բնական գիտություններ» բաժնի «Ծրագրային ապահովման մշակում» ենթաոլորտի

4-62.01.03

Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր

4-62.01.03.01-4

Տեխնիկ՝ հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի շահագործման

 4

 3

 4

 3121

պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

4-62.01.04

Համակարգչային գեղարվեստական նախագծում

4-62.01.04.01-4

Վեբ-դիզայներ

 3

 3

 -

 3471

3) «Ոլորտ 6 - Գյուղատնտեսություն» բաժնի «Խառը գյուղատնտեսություն» ենթաոլորտի

6-01.50.02

Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում

6-01.50.02.01-4

Ֆերմեր

 4

 3

 4

 3212

պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

6-01.50.03

Ջերմատնային տնտեսություն

6-01.50.03.01-4

Տեխնիկ-ագրոնոմ

 3

 2

 3

 6113

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 30
 Երևան