Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2015-06.06.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.27/11(1100) Հոդ.131
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.01.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2015 թվականի N 123-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 788-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 788-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզիայի ներդիրների ձևերը` համաձայն NN 3 և 4 հավելվածների։».

2) որոշումը լրացնել NN 3 և 4 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.

3) որոշման 1-ին կետով հաստատված կարգում՝

ա. 1-ին կետը «լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա)» բառերից հետո լրացնել «ու լիցենզիային կից ներդիրներ» բառերով,

բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով.

«1.2. Քաղաքաշինության բնագավառի ինժեներական հետազննման գործունեության լիցենզիային կից տրամադրվում է 2 ներդիր, որոնցից մեկում կատարվում է նշում կազմակերպության կողմից տնօրինվող տեխնիկաների, իսկ մյուսում՝ առկա մասնագետների տվյալների մասին։»,

գ. 3-րդ կետը «լիցենզիան» բառից հետո լրացնել «և լիցենզիային կից ներդիրները» բառերով,

դ. 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «օգտակար հանածոների հետախուզում և մշակում,» բառերց հետո լրացնել «կամ երկրաֆիզիկա,» բառերով,

ե. 5-րդ կետի 3-րդ ենթակետը «օգտագործման իրավունքով» բառերից հետո լրացնել «կամ պայմանագրային հիմունքներով» բառերով, իսկ «հորատացման տեխնիկայով,» բառերից հետո՝ «երկրաֆիզիկական ուսումնասիրությունների և սեյսմիկ պարամետրերի (չափանիշների) որոշման,» բառերով,

զ. 6-րդ կետի 1-ին ենթակետի «է» և 2-րդ ենթակետի «ը» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),»,

է. 6-րդ կետի 1-ին ենթակետի «ը» և 2-րդ ենթակետի «թ» պարբերությունները «սարքավորումների մասին» բառերից հետո լրացնել «՝ համաձայն N 6 ձևի» բառերով,

ը. կարգը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ V գլխով.

 

«V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

11. Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ՝ համաձայն N 5 ձևի։ Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և «զ» կամ 2-րդ ենթակետի «զ» և «է» պարբերություններով սահմանված փաստաթղթերը։

12. Տնօրինվող տեխնիկայի փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ՝ համաձայն N 5 ձևի։ Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ը» կամ 2-րդ ենթակետի «թ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը։

13. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերը (տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին՝ համաձայն N 3 ձևի (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր), կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների հաստատված ցանկը՝ համաձայն N 4 ձևի, կամ կազմակերպությունում առկա տնօրինվող տեխնիկայի հաստատված ցանկը՝ համաձայն N 6 ձևի) ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 1.1-ին կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրը (ներդիրները), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին։

14. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերի համաձայն ներկայացված հայտերը 5 աշխատանքային օրվա ընթացքում մերժվում են, եթե հայտերին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին։

15. Սույն կարգով սահմանված լիցենզիայի ներդիրի փոփոխության մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ։»,

թ. N 1 ձևի 7-րդ և N 2 ձևի 9-րդ կետերը «սարքավորումների ցանկը» բառերից հետո լրացնել «N 6 ձև» բառերով,

ժ. կարգը լրացնել NN 5 և 6 ձևերով՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 23
Երևան

 

 

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 123-Ն որոշման

 

 

«Հավելված N 3
 ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 2-ի N 788-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ք Ա Ղ Ա Ք Ա Շ Ի Ն ՈՒ Թ Յ Ա Ն  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի   Ն Ե Ր Դ Ի Ր

 

----------------------------------------------------------------------------

 (լիցենզիայի և ներդիրի համարները)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(գործունեության ոլորտը)

----------------------------------------------------------------------------------------------------

(տալու ամսաթիվը)

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՆԺԱՄԿԵՏ։    
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ  -----------------------------    
  ------------------------------- ---------------------------------
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

   Կ. Տ.

 

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան
 

 

Հավելված N 2
 ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 123-Ն որոշման

 

 

«Հավելված N 4
 ՀՀ կառավարության 2009 թվականի
հուլիսի 2-ի N 788-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ք Ա Ղ Ա Ք Ա Շ Ի Ն ՈՒ Թ Յ Ա Ն  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի   Ն Ե Ր Դ Ի Ր

 

----------------------------------------------------------------------------

 (լիցենզիայի և ներդիրի համարները)

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և տնօրինվող տեխնիկայի համարը, անվանումը, մակնիշը, տիպը, հաշվառման համարանիշը և թողարկման տարեթիվը)

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և տնօրինվող տեխնիկայի համարը, անվանումը, մակնիշը, տիպը, հաշվառման համարանիշը և թողարկման տարեթիվը)

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

(գործունեության ոլորտը)

-----------------------------------------------------------------------------------------------

(տալու ամսաթիվը)

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՆԺԱՄԿԵՏ։    
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ  -----------------------------    
  ------------------------------- ---------------------------------
 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 Կ. Տ.

 

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
 ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 123-Ն որոշման

 

Ձև N 5

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

________________________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը)

________________________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ փոփոխել ինժեներական հետազննման գործունեության լիցենզիային կից տրամադրված N _________ ներդիրը:

 

Հայտին կցվում են`

1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին (N 3 ձև).

2) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր կամ աշխատանքային գրքույկ), ինչպես նաև որակավորված մասնագետի անձնագրի պատճենը.

3) կազմակերպության կամ մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում իրականացված աշխատանքների ցանկը (N 4 ձև).

4) տնօրինվող տեխնիկայի ցանկ (N 6 ձև):

 

ԴԻՄՈՂ ----------------------------------- -----------------------------------------

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4
 ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 30-ի N 123-Ն որոշման

 

Ձև N 6

 

Ց Ա Ն Կ

 

____________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

____________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՏՆՕՐԻՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱՅԻ

NN
ը/կ

Տեխնիկայի անվանումը, մակնիշը, տիպը և հաշվառման համարանիշը

Թողարկման տարեթիվը

Վկայականի (անձնագրի) համարը

Լրացուցիչ տվյալներ

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

     

___________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ _______________ 20  թ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան