Գլխավոր տեղեկություն
Համար
N 1212-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 8 դեկտեմբերի 2014 թվականի N 1212-Ա

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Վրաստան պաշտոնական այցի կապակցությամբ 2014 թվականի դեկտեմբերի 11-12-ը Վրաստան գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին:

 3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

 1) Հովիկ Աբրահամյանինը, Սերգեյ Լոքյանինը, Վալերի Մկրտումյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Մանվել Մելիքյանինը, Վերգինե Ասլանյանինը, Սյուզաննա Ավետիսյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

 2) Շավարշ Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Աղվան Այվազյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

 3) Երվանդ Զախարյանինը, Գագիկ Խաչատրյանինը, Գագիկ Բեգլարյանինը, Հովհաննես Մանուկյանինը, Հասմիկ Պողոսյանինը, Հրանուշ Հակոբյանինը, Մարտին Սարգսյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 20.12.14 N 1268-Ա)

 4. Ընդունել ի գիտություն, որ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`

 1) Վարդան Այվազյանինը և Աշոտ Արսենյանինը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.

 2) Արսեն Ղազարյանինը և Ամատունի Տոնոյանինը, Արամ Վարդանյանինը` համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:

(4-րդ կետը լրաց. 20.12.14 N 1268-Ա)

 5. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողներ Կարեն Նադոյանի և Սերգեյ Հակոբյանի` 2014 թվականի դեկտեմբերի 11-12-ը Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջոցով` համաձայն ներկայացված հաշվետվությունների:

 6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2014 թվականի դեկտեմբերի 11-ին` Երևան-Թբիլիսի և 2014 թվականի դեկտեմբերի 12-ին` Թբիլիսի-Երևան երթուղով:

 7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

 8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

 9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 8-ի N 1212-Ա

որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-12-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Աբրահամյան           

 - ՀՀ վարչապետ

Ե. Զախարյան             

 - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

Գ. Խաչատրյան            

 - ՀՀ ֆինանսների նախարար

Գ. Բեգլարյան            

 - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

 Հ. Մանուկյան

- ՀՀ արդարադատության նախարար

 Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

 Հ. Հակոբյան

- ՀՀ սփյուռքի նախարար

 Մ. Սարգսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

 Վ. Այվազյան

- ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 Ա. Արսենյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 Ս. Լոքյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

 Վ. Մկրտումյան

- ՀՀ վարչապետի օգնական

 Վ. Ասոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (5.12.2014 թ. - 12.12.2014 թ.)

 Գ. Պողոսյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 է. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար

 Մ. Մելիքյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

 Վ. Ասլանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

 Ս. Ավետիսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

 Ա. Ղազարյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)

 Ա. Տոնոյան

- «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 Ա. Վարդանյան - Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)

 Ա. Այվազյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (7.12.2014 թ. - 12.12.2014 թ.)

 Զ. Մխիթարյան

- թարգմանիչ

 Ա. Շահինյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

 Տ. Մեհրաբյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

 Բ. Բարսեղյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 Ա. Զատիկյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 Կ. Նադոյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 Ս. Հակոբյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

(հավելվածը փոփ., լրաց.  20.12.14 N 1268-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան