ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2017 թվականի N 79-Ա
ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` կառավարական հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Կ. Կարապետյան | 
| 
 
 2017 թ. փետրվարի 1 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. փետրվարի 1-ի N 79-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Ա. Ամիրյան  | 
 - ՀՀ մշակույթի նախարար (կառավարական հանձնաժողովի նախագահ)  | 
| 
 Ա. Առաքելյան  | 
 - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ  | 
| 
 Ա. Ջանջուղազյան  | 
 - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ  | 
| 
 Ս. Խաչատրյան  | 
 - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  | 
| 
 Ս. Հովհաննիսյան  | 
 - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ  | 
| 
 Ա. Սուքիասյան  | 
 - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Սարգսյան  | 
 - Սիսիանի քաղաքապետ (համաձայնությամբ)  | 
| 
 Գ. Ոսկանյան  | 
 - ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Հովնան եպիսկոպոս Հակոբյան  | 
 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Սուքիասյան  | 
 - Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Կ. Աղամյան  | 
 - «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Ծատուրյան  | 
 - «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 Յու. Ջավադյան  | 
 - Հանրային խորհրդի անդամ (համաձայնությամբ)  | 
| 
 Փ. Միրզոյան  | 
 - ՀՀ ժողովրդական նկարիչ (համաձայնությամբ)  | 
| 
 Ա. Խաչատրյան  | 
 - Զ. Խաչատրյանի որդին (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան |