ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1065-Ա
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 926-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Քարամյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Սահակյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ |
Ա. Կարապետյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ |
Ա. Ազարյան |
- Երևանի քաղաքապետարանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնoրեն (համաձայնությամբ) |
Խ. Ասրյան |
- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ |
Ս. Գրիգորյան |
- ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Գ. Հովհաննիսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ |
Ա. Մեհրաբյան |
- «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Այվազյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ |
Հ. Գաբրիելյան |
- Կրթության ազգային ինստիտուտի ՆԶՊ-ի, ֆիզկուլտուրայի, տեխնոլոգիայի և անվտանգության կենսագործունեության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Հ. Փաշիկյան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի անատոմիայի ամբիոնի վարիչ |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության արտաուսումնական դաստիարակության բաժնի պետ |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Գ. Ազիզյան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ |
Հ. Գալստյան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան |
Մ. Իսպիրյան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր |
Գ. Հակոբյան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կիրառական մարզաձևերի ամբիոնի վարիչ |
Կ. Բաբայան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի դեկան |
Հ. Մելքոնյան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Պողոսյան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
Հ. Հակոբյան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Գ. Վիլասյան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
Տ. Գյուլումյան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Վ. Նիկոլայան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
Լ. Մկրտչյան |
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող |
(հավելվածը փոփ. 03.11.11 N 1043-Ա, 20.01.12 N 29-Ա, 13.02.15 N 101-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |