Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2017-24.01.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունվարի 2017 թվականի N 30-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2017 թվականի հունվարի 24-25-ը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մոսկվայի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Կարեն Կարապետյանինը, Էդուարդ Ներսիսյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արսեն Նաջարյանինը, Արմեն Ալեքսանյանինը և Արթուր Եղինյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վաչե Գաբրիելյանինը, Սուրեն Կարայանինը, Իգնատի Առաքելյանինը, Աշոտ Մանուկյանինը, Վահան Մարտիրոսյանինը, Վարդան Հարությունյանինը, Ալեքսանդր Խաչատուրյանինը, Շուշան Սարդարյանինը, Ալբերտ Մանուկյանինը, Էրիկ Գյուլազյանինը, Տիգրան Աբրահամյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը և Դավիթ Ղամբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

3. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2017 թվականի հունվարի 24-ին՝ Երևան-Մոսկվա, իսկ 2017 թվականի հունվարի 25-ին՝ Մոսկվա-Երևան երթուղով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունվարի 19-ի N 30-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-25-Ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Կ. Կարապետյան

 

- ՀՀ վարչապետ

     

Վ. Գաբրիելյան

 

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

     

Օ. Եսայան

 

- ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

     

Ս. Կարայան

 

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
(23.01.2017 թ. - 25.01.2017 թ.)

     

Ի. Առաքելյան

 

- ՀՀ գյուղատնտեսության նախարար
(22.01.2017 թ. - 25.01.2017 թ.)

     

Ա. Մանուկյան

 

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

     

Վ. Մարտիրոսյան

 

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
 (23.01.2017 թ. - 25.01.2017 թ.)

     

Վ. Հարությունյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

     

Շ. Քոչարյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

     

Է. Ներսիսյան

 

- ՀՀ վարչապետի խորհրդական

     

Ա. Խաչատուրյան

 

- ՀՀ վարչապետի խորհրդական

     

Շ. Սարդարյան

 

- ՀՀ վարչապետի խորհրդական

     

Ս. Քարտաշյան

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

     

Ա. Ղևոնդյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար

     

Է. Հարությունյան

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ

     

Է. Գյուլազյան

 

- ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի խորհրդական (համաձայնությամբ)

     

Ա. Աղաջանյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պարտականությունները կատարող (17.01.2017 թ. - 25.01.2017 թ.)

     

Ա. Նաջարյան

 

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

     

Դ. Ղամբարյան

 

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ
(17.01.2017 թ. - 26.01.2017 թ.)

     

Ա. Մանուկյան

 

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական

     

Տ. Աբրահամյան

 

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

     

Ա. Շահինյան

 

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր

     

Տ. Մեհրաբյան

 

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

     

Ա. Ալեքսանյան

 

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

     

Ա. Եղինյան

 

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության  աշխատող

     

Ն. Մուրադյան

 

- «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

     

Ա. Շահոյան

 

- «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

     

Ա. Թամրազյան

 

- «Հ2» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

     

Ա. Ադումյան

 

- «Հ2» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

     

Ա. Ուդումյան

 

- «Հ1» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

     

Ա. Ղևոնդյան

 

- «Հ1» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ, նստավայրը՝ Մոսկվա)

     

Վ. Ավագյան

 

- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

     

Ա. Խաչատրյան

 

- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան