Basic information
Number
N 252-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.03.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
14.03.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.03.2017
Effective date
15.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2017 թվականի N 252-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի 1-ին նիստին մասնակցելու նպատակով 2017 թվականի մարտի 15-18-ը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Հովհաննես Ազիզյանինը, Արմեն Հարությունյանինը, Ներսես Տեր-Վարդանյանինը, Արմեն Այվազյանինը և Քրիստինե Բեգլարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գայանե Մանուկյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 14

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

մարտի 14-ի N 252-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-18-Ը ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Հ. Ազիզյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Ն. Տեր-Վարդանյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Հարությունյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ք. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ

Գ. Մանուկյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության Արևելյան Ասիայի և Օվկիանիայի բաժնի երրորդ քարտուղար

Ա. Այվազյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation