ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2015 թվականի N 110-Ա
ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին 2015 թվականի փետրվարի 23-25-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական Միության Արևելյան գործընկերության նախաձեռնության ներքո գործող «Տնտեսական ինտեգրման և ԵՄ-ի քաղաքականություններին մոտարկման» պլատֆորմի շրջանակներում «Արդյունաբերական քաղաքականություն և ինովացիա» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գարեգին Մելքոնյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. փետրվարի 17 Երևան |