Գլխավոր տեղեկություն
Համար
N 122-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.03.2015-23.04.2020)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.02.27/11(1100) Հոդ.130
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 փետրվարի 2015 թվականի N 122-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 8-րդ կետը «դիմումը» բառից հետո լրացնել «լիազոր մարմնի կողմից» բառերով.

2) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հանձնաժողովի գործավարության և տեխնիկական սպասարկման հարցերը կազմակերպվում է լիազոր մարմնի աշխատակազմի կողմից:».

3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Որակավորման ստուգումն անցկացվում է հայերենով։ Որակավորման ստուգման ընթացքը տեսագրվում, նկարահանվում կամ ձայնագրվում է` չխոչընդոտելով որակավորման ստուգման անցկացման բնականոն ընթացքը։ Հանձնաժողովի գործավարության և տեխնիկական սպասարկման հարցերի կազմակերպումը, ինչպես նաև որակավորման տեսագրման, նկարահանման կամ ձայնագրման աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի աշխատակազմի կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով լիազոր մարմնին իր պահպանման համար հատկացված ծախսերի սահմաններում:».

4) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Որակավորման ստուգումն անցկացվում է 2 փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:».

5) 18-րդ կետում «ստուգմանը» բառը փոխարինել «ստուգման թեստավորման փուլում» բառերով.

6) 19-րդ կետը «ստուգման» բառից հետո լրացնել «թեստային» բառով.

7) 22-րդ կետը «Հանձնաժողովն» բառից հետո լրացնել «թեստային հարցերի» բառերով.

8) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Թեստային հարցերից առնվազն 90-ին ճիշտ պատասխանելու դեպքում մասնակիցը ձեռք է բերում որակավորման ստուգման 2-րդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք։».

9) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 231-րդ կետով.

«231. Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնագիտական գիտելիքները և ունակությունները, գործնական կարողությունները և հմտությունները ստուգելու նպատակով: Հարցատոմսերը կազմում է լիազոր մարմինը: Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են տրվել նաև հարցատոմսի հարցերին առնչվող` ճշգրտող բանավոր հարցեր: Հարցատոմսի հարցերի պատասխանների նախապատրաստման համար մասնակցին հատկացվում է տասնհինգ րոպե ժամանակ։ Յուրաքանչյուր հարցատոմս ընդգրկում է չորս հարց հետևյալ բնագավառներից՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, ինչպես նաև սնանկության գործով կառավարիչ աշխատելու համար անհրաժեշտ այլ բնագավառներին (իրավաբանական և տնտեսագիտական) վերաբերող հարցեր: Հարցատոմսի յուրաքանչյուր հարցին պատասխանելուց հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է առավելագույնը 10 միավորով: Հարցազրույցն ավարտելուց հետո ամփոփվում են մասնակցի հավաքած միավորների ընդհանուր քանակը և դրա տոկոսային արտահայտությունը: Ճշգրտող հարցերի պատասխանները գնահատվում են հարցատոմսի համապատասխան հարցի պատասխանի համատեքստում: Հարցազրույցի փուլում մասնակցի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս՝ հարցազրույցի փուլը հաղթահարելու համար։ Հանձնաժողովը որակավորման ստուգման հարցազրույցի փուլի արդյունքներն ամփոփում է դռնփակ:».

10) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` արդյունքների մասին տեղեկացվելուց հետո 10 օրվա ընթացքում։ Վերադասության կարգով բողոք ներկայացնելու դեպքում բողոքը քննության է առնում լիազոր մարմնի ղեկավարը` գրավոր բողոքը լիազոր մարմնի աշխատակազմ մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման արդյունքում լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` որակավորման ստուգման արդյունքները անփոփոխ թողնելու կամ որակավորման ստուգման արդյունքները փոփոխելու և մասնակցին` որակավորման ստուգումն անցած համարելու մասին: Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 23
Երևան